Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿՆ ԷՐ

Արխիվ 12-16

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿՆ ԷՐ

Գյումրիում երեկ հուղարկավորեցին «Անելիք» բանկի իրավաբան Հովհաննես Աթանյանին: Վերջինս ծնունդով Գյումրիից էր, սակայն ապրում էր Երեւանում: Հովհաննեսն «Անելիք» բանկում աշխատում էր 2009 թ.-ից:
Ինչպես հայտնի է՝ սպանության գործով ձերբակալվել է Երեւան քաղաքում գրանցված, սակայն Աշտարակում բնակվող, նախկինում դատված 54-ամյա Մկրտիչ Պողոսյանը: Շրջանառվում են խոսակցություններ, թե՝ Մկրտիչը բանկի հատ կապված որոշակի խնդիրներ է ունեցել եւ դժգոհ մնալով իրավաբանից՝ Հովհաննեսից, նրա հետ վերջին հանդիպումից ժամեր անց կատարել է սպանությունը:
Դեպքի մասին որոշ մանրամասներ էլ տրամադրեց մեր միանգամայն արժանահավատ աղբյուրը: Ըստ նրա. «Հովհաննես Աթանյանը «Անելիք» բանկի ոչ թե իրավաբանն է, այլ իրավաբանական վարչության պետը: Իսկ դեպքը տեղի է ունեցել այսպես. հանցագործը, ամենայն հավանականությամբ, դարանակալել է: Հովհաննեսը, դուրս գալով աշխատավայրից, նստել է մեքենան, երբ դեռ չէր հասցրել շարժվել լսել է, որ հետեւից հարվածում են կանգնած մեքենային: Դուրս է եկել, կռացել, որ տեսնի, թե ինչն է վնասվել, եւ հենց այդ պահին հանցագործը փողը կտրած որսորդական հրացանով թիկունքից մահացու կրակոցներ է արձակել»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ