Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է` ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է` ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՐԱ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԻ

 

Օրեր առաջ Երեւանում կայացել է «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որտեղ շարժման կազմկոմիտեի նախագահ է ընտրվել ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նիստից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Արա Աբրահամյանի կուսակցությունը վերոնշյալ շարժման անունով կկոչվի:

«Իրավունք»-ը ՀԴԿ ղեկավար,  Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանից պարզեց` արդյոք տեղեկատվությունը  իրականությանը համապատասխանում է: «Երբ կստեղծվի կուսակցությունը, այդ ժամանակ կխոսենք: Հիմա շարժումն է միայն այդպես կոչվում: Եկեք ենթադրություններով չառաջնորդվենք»,- ասաց  կուսակցության ղեկավարը:

Մեր մյուս հարցին` Արա Աբրահամյանին դրական լույսի ներքո են լուսաբանում հիմնականում քոչարյանական լրատվամիջոցները, ուստի ըստ լուրերի` Ռոբերտ Քոչարյանն է հովանավորուն Արամ Աբրահամյանին: «Քոչարյանը որեւէ կապ չունի, քանի որ Աբրահամյանն ինքնուրույն անձնավորություն է, ինչպես սկսել է, այնպես էլ կարող է   շարունակել»,- եզրափակեց ՀԴԿ նախագահը:

Ի դեպ, Արամ Գասպարիչը որպես Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ մասնակցում է  այս շարժմանը: Իսկ ՀԴԿ-ը դեռ որոշում չի կայացրել` կնեգրավվի՞ այս շարժմանը, թե՞ ոչ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ