Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

«ՌԴ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԵՆ ՀԱՆԳԵՑՆԻ»

Արխիվ 12-16

«ՌԴ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԵՆ ՀԱՆԳԵՑՆԻ»

 

«Մեդիա կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ռուս-թուրքական հարաբերությունների հետ կապված ասաց, որ երբեք էլ չի բացառվել լարված հարաբերություն ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ: «Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական բախումներ չեն լինի, բայց լարվածությունը կպահպանվի երկու երկրների միջեւ: Մեր շահերի դեմ ուղղված գործողություններ դեռեւս չկան, չկան նաեւ հայ-թուրքական հարաբերություններ: Որպես ՀԱՊԿ-ի անդամ` իհարկե պարտավորություն ունենք, բայց գործողություններն էլ այնպիսի չեն, որ մենք միջամտենք»,- ասաց Զաքարյանը:

Ինչ պետք է անի Հայաստանը` խուսափելու հետագա բախումներից: Պաշտպանության նախկին նախարար, ասուլիսի մասնակից Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում ռազմական զարգացումներ չեն լինի:

ԱԳ Նախկին նախարար, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի խոսքով էլ ռուս-թուրքական հարաբերություններում Հայաստանը ներքաշված չէ, հետեւաբար ճիշտ է անում ԱԳՆ-ը, երբ որեւէ հայտարարություն չի անում խոցված ռուսական ինքնաթիռի համար:

Նրա խոսքով` պատերազմ չի լինի ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ. սա ավելի շատ PR պատերազմ է: «Սա իրականում ՌԴ-ՆԱՏՕ առճակատումն է: Մեր մասնակցությունը պետք է ձեւված, չափված պետք է լինի: Ռուսաստանին փորձում են ստիպել, շողուլի բերել, որ նա առաջնորդվի միջազգային կոալցիայի կանոններով` ազատվի ԻԼԻՊ-ից, ոչ թե Սիրիայում աջ ու ձախ խփի»,- ասաց Արզումանյանը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ