Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ԵՐԿՈՒ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ

Արխիվ 12-16

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ԵՐԿՈՒ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ

 

 

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց «Վոլֆբուրգ»-ին: Հենրիխ Մխիթարյանը այս խաղում դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ, բարձրացնելով սեփական արդյունավետության ցուցանիշը: Նախ, Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Մարկո Ռոյսը եւ բացեց հանդիպման հաշիվը, ապա 91-րդ րոպեին դորտմունդցիները ստիպված եղան հանել գնդակը սեփական դարպասից, 11 մետրանոց հարվածով հաշիվը հավասարեցրեց Ռոդրիգեսը: Սակայն Հենրիխ Մխիթարյանի թիմը կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել ավելացված երրորդ րոպեին, հայ կիսապաշտպանի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց Սինձի Կագավան: Այսպիսով, այդ հանդիպումից հետո «Բորուսիան» իր ակտիվում ունի 35 միավոր եւ առաջատար «Բավարիային» զիջում  է 5 միավորով:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ