Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԶԼՄ-Ն ԼՐԱԳՐՈՂԻՑ ՉԻ ՏԱՐԲԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԶԼՄ-Ն ԼՐԱԳՐՈՂԻՑ ՉԻ

ՏԱՐԲԵՐՈՒՄ

 

Սահմանադրական հանրաքվեն  առավոտյան ժամը 08:00-ից մեկնարկել է: «Իրավունք»-ի թղթակիցն այցելեց 13/33 տեղամաս` պարզելու, թե ինչպես է անցնում ընտրական գործընթացը:

Հիշեցնենք` ՀՀ քաղաքացիները պետք է  «այո»  կամ «ոչ» քվեարկեն նոր սահմանադրության օգտին:


Հանձնաժողովի նախագահ, Պարույր Սեւակի անվան 123 դպրոցի տնօրեն Լարիսա Բագդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 11:00-ին`ընտրությանը մասնակցել է 170 ընտրող: Ընտրատեղամասը բացվել է  ժամը 08:00-ին: Առաջին ընտրողը քվեարկել է 08:01-ին: «Արտառոց որեւէ դեպք չի գրանցվել, ամեն ինչ նորմալ է ընթանում»,- հավաստիացրեց հանձնաժողովի նախագահը:

Ժամը 11:00-ի դրությամբ 13/33 տեղամասում առավոտյան ութից սկսած ոչ մի կուսակցության վստահված անձ չի եղել ընտրատեղամասում:

Ի դեպ, հանձնաժողովի քարտուղարը բավական «դժվարությամբ» գրանցեց «Իրավունք»-ին որպես լրագրողի: Ավելին, տպավորությունն այնպիսինն էր, որ  քարտուղարը շփոթված է ու երեւի այնքան շփոթված, որ քթի տակ ասաց. «Հիմա սա ԶԼՄ է, թե՞ չէ: Սա ԶԼՄ-ի տակ գրե՞մ»:

Հանձնաժողովի նախագահն էլ ասաց. «Այո, այո, ԶԼՄ է»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ