Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՇՐՋԱՆՑԵՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՇՐՋԱՆՑԵՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Այսօր, ինչպես եւ հիմնականում, ուրախ-զվարթ խորհրդարան էր եկել ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Վերջինս մասնակցելով մի շարք օրինագծերի քվեարկությանը` մոտեցավ մի քանի պատգամավորի եւ ջերմորեն բարեւեց նրանց: Հետաքրքիրն այն է, որ մի քանի վայրկան խոսք փոխանակեց Զարուհի Փոստանջյանի հետ, ապա ջերմորեն բարեւեց դաշնակներին: Հավանաբար, «այո»-ի` նոր սահմանադրության հաղթանակի համար էր շնորհավորում:

Առանձնակի ջերմությամբ  ՀՀԿ-ական պատգամավորը բարեւեց Ռուբեն Հակոբյանին, ապա  Հրանտ Բագրատյանին` շրջանցելով Նիկոլ Փաշինյանին:

Այս վերաբերմունքը, իհարկե, պատահական չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը 2012 թ-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտակարգով առաջադրել էր  իր թեկնածությունը  Սամվել Ալեքսանյանին, այսպես ասած, «պատկանող» Մալաթիա-Սեբաստիա համայնքում ու պարտվել: Չնայած այն  Ալեքսանյանի այն հայտարարությանը, թե ինքը ջերմ հարաբերություններ ունի Փաշինյանի հետ, վերջինս ասել էր` չի կարող  Սամվել Ալեքսանյանի եղբայրը լինել:


 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ