Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆ «ոգեւորվան, հետո` ինչպես միշտ կերան մռութներին ու էլի հանգստացան»

Արխիվ 12-16

ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆ «ոգեւորվան, հետո` ինչպես միշտ

 

կերան մռութներին ու էլի հանգստացան»



«Էս օրերի սահմանային լարվածությունը կապված է միմիայն թուրքերի հետ, թուրքերը իրենց ճիշտ չեն պահում, Դավիթօղլուն եկավ էլի անբախ-զանբաղ խոսեց, կրկին փորձեց քծնվել Ադրբեջանին: Ադրբեջանին էլ չգիտե՞նք ըտենց մի բան է պետք` որ մեկին գտնեն իրանց քծնվող: Գելի վրա գառի մորթի են հագցրել թուրքերը, բայց ո՞նց թուրքը կարա իր դեմքը  ցույց չտա` ինչքան էլ գառի մորթի հագը գցած լինի: Ընդամենը դրանով էր պայմանավորված էս վերջին լարվածությունը, բայց մեկ ա` մենք վախենալու բան չունենք: Հայոց բանակը միշտ էլ կրկնակի անգամ ավելի ուժեղ հակահարված է հասցնում թշնամու բանակին: Ախր թշնամին էլ լավ գիտի, որ մենք արժանի հակահարված հասցնում ենք, բայց մեկա` էլի տեղը չի սթրվում: Անընդհատ ոգեւորվում են, բայց ինչպես միշտ էս անգամ էլ` ոգեւորվան, հետո կերան մռութներին ու էլի հանգստացան:՛ Դե որ իրենց ձեռք է տալիս անընդհատ, ոնց որ ասում են մռութներին ուտեն, թող անեն` ինչ է եղել»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին սահմանային լարված իրավիճակին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԸ :

Հ.Գ. Թեմայի վերաբերյալ շարունակությունը, ինչպես նաեւ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ գեներալի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ