Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՕԵԿ. ԱՅՈ ԵՎ ՈՉ ՔՎԵՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԱՅՈ-Ն ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ ՄԵԾ Է

Արխիվ 12-16

ՕԵԿ. ԱՅՈ ԵՎ ՈՉ ՔՎԵՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԱՅՈ-Ն ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ ՄԵԾ Է

 

ՕԵԿ-ն այսօր  սահմանադրական  հանրաքվեի արդյունքների մասին  հայտարարություն է տարածել, որտեղ խոսվում է հանրաքվեի ընթացքում բազմաթիվ ընտրախախտումների մասին: Միաժամանակ կուսակցությունը հայտարարում է, որ  ՕԵԿ-ը խիստ հասկանալի պատճառներով Սահմանադրական դատարանում չի նախաձեռնի հանրաքվեի արդյունքների վիճարկման գործընթաց, քանի որ նախ խորհրդարանում չկան նվազագույնը 27 պատգամավորներ նման գործընթաց նախաձեռնելու համար և երկրորդ` ԱՅՈ և ՈՉ քվեների տարբերությունը, ըստ հրապարակված պաշտոնական տվյալների, շուրջ 2 անգամ մեծ է հօգուտ ԱՅՈ-ի և նման գործընթացը չի կարող փոխել հանրաքվեի վերջնական արդյունքները:

Կուսակցությունը նաեւ  պահանջում է իրավապահ մարմիններից գործուն ջանքերի ցուցաբերում իրավապահ մարմիններում, ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հեղեղված ընտրական հանցագործությունների բազմաթիվ փաստերի օբյեկտիվ քննության և մեղավորներին արժանի պատժի ենթարկելու հարցերում:

Ըստ կուսակցության` համակարգային իշխանափոխությանը, դրա իրականացման մեխանիզմը համարում է 2017թ. համապետական ընտրությունները:

«Իրավունք»-ը ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեց` ՕԵԿ-ն ինչու ՀԱԿ-ի նման հստակ չի ասում` հանրաքվեն կեղծվել է, եթե բազմաթիվ խախտումների մասին է խոսում: «Մեր հայտարարության մեջ ամեն  ինչ ասել ենք: Ավելացնելու ոչինչ չունենք»,- Մհեր Շահգելդյանը:

Փաստորեն, ՕԵԿ-ն ու այլ կուսակցություններ եւս հիմիկվանից մտածում են հաջորդ ընտրությունների  ու ապագա խորհրդարանում տեղ  ունենալու ոչ թե մինչ հաջորդ ընտրությունները ժողովրդի մատից փուշ հանելու մասին:  Իսկ թե որքանով  կուսակցությունը հետեւողական կլինի իր պահանջի` ընտրական հանցագործությունների բազմաթիվ փաստերի օբյեկտիվ քննելու եւ մեղավորներին արժանի պատժի ենթարկելու համար, ցույց կտա ժամանակը: Մի բան կարող ենք  արձանագրել` հաջորդ ընտրությունների մրցավազքը սկսված է...


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ