Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԿՈՂՄ ՉԻ ՔՎԵԱՐԿԵԼ

Արխիվ 12-16

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԿՈՂՄ ՉԻ

ՔՎԵԱՐԿԵԼ

 

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ հաջորդ տարվա բյուջեի նախագծի քվեարկությունը: Ինչպես եւ սպասելի էր, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն կողմ քվեարկեցին բյուջեի նախագծին, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը» դեմ:   ՀՅԴ չմասնակցեց քվեարկությանը: ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը քվեարկեց կողմ, իսկ Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը` դեմ:

Հետաքրքրական է նախկին Ժառանգական Ռուբեն Հակոբյանի քվեարկությունը: Նա եւս դաշնակցականների նման չմասնակցեց քվեարկությանը:

ԲՀԿ-ի քոչարյանական թեւը` Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, ձեռնպահ քվեարկեցին` հերթական անգամ ցույց տալով իրենց անկախությունը:

Ի դեպ, բյուջեի քվեարկությանը չմասնակցեց ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, որը , հավանաբար, պայմանավորված է առաջարկների չընդունմամբ: Դրա մասին երեկ պատգամավորը  բարձրաձայն դժգոհեց Պավել Սաֆարյանի հետ հարցուպատասխանի ժամանակ:

Ընդհանուր առմամբ` 97 կողմ, 12 ձեռնպահ, դեմ ձայների հարաբերակցությամբ  հաջորդ տարվա բյուջեի նախագիծն ընդունվեց:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ