Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԼՂՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ԼԱՐՎԱԾ Է ԴԱՌՆՈՒՄ»

Արխիվ 12-16

ԼՂՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԳՆԱԼՈՎ

ԱՎԵԼԻ ԼԱՐՎԱԾ Է ԴԱՌՆՈՒՄ»



«Գիշերը հակառակորդի կողմից տանկային կրակոցներ արձակելը մեսիջ է, ըստ իս, որ իրավիճակը սահմանին գնալով  ավելի վտանգավոր զարգացումների է  գնում: Դժվար է ասել, թե Ալիեւի հրամանով է եղել տանկային կրակոցները, թե ոչ, բայց որ իրավիճակը սահմանին գնալով ավելի լարված է դառնում, դա ակնհայտ է»,- iravunk.com-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց ԼՂՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ԼԵՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

Հիշեցնենք, որ հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:


Հ.Գ. Պատգամավորի հետ սահմանային խնդիրների վերաբերյալ մեր զրույցը կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

 


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ