Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Պուտինը մինչ Սու-24-ի վթարը անձամբ Էրդողանից ներողություն է խնդրել. Լավրով

Արխիվ 12-16

Պուտինը մինչ Սու-24-ի վթարը անձամբ Էրդողանից ներողություն է խնդրել. Լավրով

 

Պուտինը նախքան Սիրիայում Սու-24-ը վթարը անձամբ Էրդողանից ներողություն է խնդրել ռուսական օդանավերի կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու  համար։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Նոյեմբերի 24-ի միջադեպի հարցում  մեր գնահատականները բացարձակ անփոփոխ են։ Հակաահաբեկչական ջանքերը ձախողելու ցանկությունից, դրանք անարդյունավետ դարձնելու ձգտումից կամ Ռուսաստանին Սիրիայի օդային տարածքում գործողությունները դադարեցնել հարկադրելուց բացի, ոչ մի այլ բացատրություն չենք տեսնում։ Հնարավոր է՝ նրանք անգամ փորձում են տապալել քաղաքական գործընթացը, որը հիմա նկատվում է Վիեննայի համաձայնագրերի հիման վրա»,- ասել է Լավրով իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ