Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԲՀԿ-ԱԿԱՆ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ`ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԵՂԵԼ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ, ԲԱՅՑ..»

Արխիվ 12-16

ԲՀԿ-ԱԿԱՆ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ`ՔՈՉԱՐՅԱՆԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԵՂԵԼ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ, ԲԱՅՑ..»

 

ԲՀԿ պատգամավոր, քոչարյանական «կադր»  համարվող Միքայել Մելքումյանից հետաքրքրվեցինք` ընդունո՞ւմ է Քոչարյանի գրասենյակի այն հայտարարությունը, թե դեկտեմբերի վեցին  տեղի ունեցածը հազիվ թե  կարելի է համարել  ժողովրդի կամարտահայտություն: «Չեմ ուզում մեկնաբանել: Ժողովուրդը գնացել է, չէ՞: Դուք գնացե՞լ եք քվեարկության»,- հարցին հարցով պատասխանեց ԲՀԿ-ականը:

-Այո:

- Բա խնդիրն ի՞նչն է:Մենք հիմա ի՞նչն ենք քննարկում:Եղել են որոշակի խախտումներ, դրանց ծավալը պետք է գնահատվի: Իմ կարծիքով` ծավալն էնպես չի, որ կարող է ազդել  հանրաքվեի վրա:

- Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ  ասվում է մասսայական խախտումների մասին:

- Ես չեմ կարդացել այդ հայտարարությունը: Ես իմ կարծիքն ունեմ: Եղել եմ Երեւանի քսանից ավելի  ընտրատեղամասերում: Եվ «այո» կա, եւ «ոչ»:

- Ընդդիմախոսները  հիշեցնում են   Քոչարյանի ղեկավարման տարիներին տեղի ունեցած ընտրախախտումները, ծեծուջարդը...

- Դե միշտ էլ թերություններ եղել են: Բայց չեմ կարծում, որ անգամ այն ժամանակ այն չափի է եղել, որ հանգեցներ ինչ-որ մեծ խնդրի:

- Նույն այդ ընդդիմախոսները  կարծում են`   Քոչարյանն իրավունք չունի խոսել ժողովրդի կամարտահայտումից:

- Ոնց ասեմ, ուրիշ ուղղությամբ ենք գնում, որն ինձ հոգեհարազատ չէ: Ես ունեմ իմ կուսակցությունը, իմ կարծիքը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ