Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԿԱՐԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԿԱՐԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆԸ

 

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ներկայացրել է տարբեր տարիքային հավաքականներում տեղի ունեցած մարզչական փոփոխությունները:

Մեծահասակների հավաքականի մարզիչ է նշանակվել Կարեն Աղամալյանը: Նրան կօգնի պատանիների ավագ մարզիչ Արման Հարությունյանը:

Երիտասարդական հավաքականը կգլխավորի Վազգեն Բադալյանը:

Պատանիների, երիտասարդների և կրտսեր տարիքի պատանիների մարզիչները չեն ունենալու 2-րդ մարզիչներ: Ամեն հավաքի ժամանակ գլխավոր մարզիչը կորոշի, թե որ մարզիչը կօգնի իրեն, քանի որ շատ բռնցքամարտիկներ կապված են իրենց անձնական մարզիչների հետ, ուստի հնարավոր է, որ հավաքականի առաջին համարի մարզիչը լինի հավաքականի 2-րդ մարզիչը:

Ավագ տարիքի պատանիների հավաքականը կգլխավորի Ֆեդյա Ալեքսանյանը:

Կանանց հավաքականը կշարունակի գլխավորել Հարություն Նազարյանը: Տեղեկատվությունը՝Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ