Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՕԵԿ-Ն ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ն ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐ Է

ՈՒՂԱՐԿԵԼ

 

«Իրավունք»-ն խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ այսօր ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից պարզեց`  դեկտեմբերի վեցին կայացած հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումներից քանիսն է ՕԵԿ-ի անունից ներկայացվել իրավապահներին` որպես հստակ բողոք: «Այո մենք դիմել ենք իրավապահ մարմիններին տարբեր ընտրատարածքներից: Եթե ինչ-որ բան ավելի մանրամասն է ձեզ հետաքրքրում, կարող եմ ասել»:


Ճեպազրույցի ավարտին «Իրավունք»-ը ՕԵԿ պատգամավորից փորձեց մանրամասներ իմանալ կուսակցության կողմից ուղարկված դիմում- բողոքների մասին, սակայն Շահգելդյանը հստակ տվյալներ չներկայացրեց. «Ես կոնկրետ այդ հարցով չեմ զբաղվում: Մեր շտաբն է դրանցով զբաղվում»:

Հստակեցրինք` ինչպիսի ընտրախախտումներ են արձանագրել ՕԵԿ-ի վստահված անձինք: «Ֆիքսվել են կրկնաքվեարկության, ընտրակաշառքի բաժանման դեպքեր: Ամեն ռեգիոնում տարբեր բաներ են եղել»,- ասաց Շահգելդյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ