Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԹԵ ԵՐԲ ԿԱՎԱՐՏՎԻ ԵՐՐՈՐԴՄԱՍՑԻ ԼՅՈՎԻԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԹԵ ԵՐԲ ԿԱՎԱՐՏՎԻ ԵՐՐՈՐԴՄԱՍՑԻ ԼՅՈՎԻԿԻ

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ


«Այս պահի դրությամբ դեռ որեւէ նախադրյալներ չկան, որ մինչեւ տարեվերջ կավարտվի Նուբարաշենում հնչած կրակոցների գործով նախաքննության ավարտը: Եվ առհասարակ, թե երբ կավարտվի այս գործով նախաքննությունը դեռ պարզ չէ»,-iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում, հարցին, թե ո՞ւր է հասել քրեական հեղինակություն, հայտնի Երրորդմասցի Լյովիկի եւ նրա մտերիմների սպանության գործով նախաքննությունը, ասաց այս գործով հիմնական մեղադրյալներ հայտնի մականուններով Տլեի, Ծգլի, Գաստրիկի պաշտպան Երվանդ Վարոսյանը:


Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել են։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ: Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել  ՀՀ քրեական օրենսգրքի 104  եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ