Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՏՈՆԱԾԱՌՆԵՐԸ՝ 22-50 ՀԱԶԱՐ, ԻՍԿ ԲՆԱԿԱՆԸ՝ 30-100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Արխիվ 12-16

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՏՈՆԱԾԱՌՆԵՐԸ՝ 22-50 ՀԱԶԱՐ, ԻՍԿ ԲՆԱԿԱՆԸ՝ 30-100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

 

Այս օրերին Երեւանի տոնավաճառներում ու սուպերմարկետներում Ամանորին ընդառաջ, արդեն սկսել են վաճառել տարբեր գույների ու չափերի, արհեստական ու բնական տոնածառեր: Ինչ խոսք շատերը ձգտում են  Ամանորին տանն ունենալ բնական ու բարձր տոնածառ, սակայն, թանկ լինելու պատճառով չեն կարողանում գնել իրենց ուզած տոնածառը եւ փոխարենը կարողանում են ավելի էժան տարբերակով գնել բարձր, արհեստական տոնածառ, որի համար էլ հիմնականում գնում են արհեստական բարձր, ամբողջությամբ սպիտակ կամ սպիտակ ծայրերով տոնածառ: Այդ է պատճառը, որ խանութներում ու տոնավաճառներում այս տարի հիմնականում սպիտակ տոնածառեր են վաճառվում: Տոնավաճառի աշխատակիցներից շատերը նշեցին, որ ավելի շատ վաճառվում են 150սմ բարձրությամբ, սպիտակ ծայրերով տոնածառերը:

Նշենք, որ Երեւանյան խանութներում արհեստական 120սմ. բարձրությամբ տոնածառը կարելի է գնել 22. 800 դրով, 150սմ բարձրությամբ տոնածառը`30. 200 դրամով, սպիտակը` 35. 000 դրամով, 180սմ բարձրությամբ տոնածառն արժե 50. 000-60.000 դրամ:

Բնական եղեւնին ավելի թանկ արժե` 120սմ. բարձրությամբը` 30.000 դրամ, 150սմ բարձրությամբ տոնածառը`40-50. 000 դրամ, իսկ 180սմ բարձրությամբ տոնածառն արժե 60. 000-100.000 դրամ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ