Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ Ե. ԿԻՍԻՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ Ե. ԿԻՍԻՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

 

Ռուս դաշնակահար ԵՎԳԵՆԻ ԿԻՍԻՆՆ, ով համարվում է հայ ժողովրդի լավագույն բարեկամը օրերս կրկին անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Նա հայտարարել է, որ Թուրքիայում ելույթ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ նրանց կառավարությունը 1915 թվականին Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածները չի ճանաչել որպես Հայոց ցեղասպանւթյուն: Դաշնակահարը Թուրքիայի կողմից համերգային ծրագրերի բոլոր հրավերները մերժում է.«Իմ անձնական համոզմունքն է, եթե երաժիշտներից շատերը հրաժարվեն ելույթ ունենալ Թուրքիայում , այնտեղ կհասկանան, որ ժողովուրդը տուժում է իր ղեկավարների արարքներից՝ ինչն էլ կխթանի կիրթ մտածելակերպով մարդկանց առավել տեղեկացվածությանը»,-ասել է դաշնակահարը: Նա նաեւ նշել է, որ արդեն վեց տարի է, ինչ ելույթ չի ունեցել Ռուսաստանում եւ  հնարավոր է, որ սպասված ելույթը տեղի ունենա  2017թ.-ին:

Եվգենի Կիսինը, վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում երկու անգամ հանդես է եկել մենահամերգային մեծ ծրագրով, ինչպես նաեւ խոշոր բարեգործական ձառնարկումներով:

Նշենք, որ 2012 թվականին ՀՀ նախագահի հրամանով Ե. Կիսինը պարգեւատրվել է «Պատվո» շքանշանով:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ