Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԻՆՉՈ՞Ւ ՕԵԿ-Ը ՓՈԽԵՑ ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄՆ ՈՒ ՄԻԱՑԱՎ ՀԱԿ-Ի ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ՕԵԿ-Ը  ՓՈԽԵՑ ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄՆ ՈՒ ՄԻԱՑԱՎ ՀԱԿ-

Ի ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ

 

ՀԱԿ-ը մի քանի օր է սկսել է պատգամավորներից  ստորագրություն հավաքել` Սահմանադրական դատարան դիմելու համար: Խմբակցությունը ՍԴ-ում վիճարկելու է   սահմանադրական  հանրաքվեի արդյունքները: Արդեն տասը  պատգամավոր միացել է: Այսօր ՕԵ խմբակցությունից միացել են  խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու պատգամավոր Լեւոն Դոխոլյանը:

«Իրավունք»-ը դահլիճ շտապող Հեղինե Բիշարյանից պարզեց`  ինչու միացան ՀԱԿ-ին, եթե հանրաքվեի մասին կուսակցության հայտարարությունում հակառակն էր գրված` չեն միանա ՀԱԿ-ի նախաձեռնությանը, քանի որ 27 ստորագրություն չի հավաքվի: «Պետք է փորձել, փորձը վատ բան չէ»,-ասաց Բիշարյանն ու մտավ դահլիճ:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ ասաց, որ խմբակցության ղեկավարն ու պատգամավորը միացել են ՀԱԿ-ի նախաձեռնությանը` որպես աջակցություն ընդդիմադիր գործընկերոջ: Շահգելդյանը հստակ չպատասխանեց` կմիանա՞  ՀԱԿ-ի նախաձեռնությանը, թե՞ոչ: «Դե թող բերեն, տեսնենք` ինչ է»:

Խմբակցության քարտուղարը, սակայն, լիահույս չէ, որ 27 ստորագրություն կհավաքվի:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ երբ փաստաթուղթը կլինի իրենց սեղանին, դրանից հետո կխոսեն:  «Տեսնենք` հստակ ինչպիսի  ձեւակերպումներ կան, որից հետո կխոսենք»,- ասաց Էնֆիաջյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ