Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Ո՞ՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ

Արխիվ 12-16

Ո՞ՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ

 

Խորհրդարանում օրհասական խնդիր է դարձել «ուրիշ մասնագետի» անհրաժեշտությունը: Կատակով, հորդորով, խորհուրդներով կամ նախազգուշացումներով այլեւս հնարավոր չէ նիստերի դահլիճում հանդուրժել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, ով անվրդով շարունակում է սղոցել թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորների նյարդերը: Երեկ բանը հասավ անգամ նրան, որ առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի 45-րդ կետով` ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ կես ժամով ընդմիջեց խորհրդարանական նիստի բնականոն ընթացքը: Տեղի ունեցածի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նիստը վարող Է. Շարմազանովից.

 

– Սա իմ եւ Զարուհի Փոստանջյանի հարցը չէ, այլ կանոնակարգ-օրենքի հարցն է: Չեմ կարծում, որ ճիշտ կլիներ անվտանգություն հրավիրել, որպեսզի Զարուհի Փոստանջյանին Շուրիկի նման ձեռքերը բռնեին եւ տանեին: Եվ սա լարված հարաբերությունների հարց չէ, այլ քաղաքական պատվերի խնդիր է:
Մենք պետք է իրականացնենք նորմալ, բնականոն աշխատանք, իսկ դուք տեսաք, որ այդ պատգամավորը ի վիճակի չէ կամ պարզապես ուզում է խափանել մեր աշխատանքը: Ամեն դեպքում, ես նրան հնարավորություն կտամ ուղղվելու եւ կոռեկտ իրականացնելու իր գործունեությունը:
Նիստի ընթացքը ցույց տվեց, որ Զ. Փոստանջյանն, այնուամենայնիվ, անուղղելի է, քանի որ իր կողմից անհնազանդության կոչեր հնչեցին եւս երկու անգամ: Եվ հիմա էլ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էր ստիպված կոռեկտության կոչեր անել ամբիոնը Ազատության հրապարակի հետ խառնած տիկնոջը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ