Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

«ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԲԱՆ Է ԿԱԽՎԱԾ». ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀԱԿ-Ի ՏԱՊԱԼՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՒՐԱ՞Խ ԵՆ

Արխիվ 12-16

«ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԲԱՆ Է ԿԱԽՎԱԾ». ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀԱԿ-

Ի ՏԱՊԱԼՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՒՐԱ՞Խ ԵՆ

 

 

«Իրավունք»-ն արդեն գրել է, որ  ՀԱԿ-ի ստորագրահավաքը տապալվեց եւ կուսակցությունը չկարողացավ դիմել սահմանադրական դատարան` վիճարկելու հանրաքվեի արդյունքները: Մեր տեղեկություններով` ԲՀԿ-ականների մի մասը, հատկապես նրանք, ովքեր առանձնապես  ՀԱԿ-ի հետ համագործակցության  ջատագովը չեն եղել, ուրախ են ՀԱԿ-ի նախաձեռնության տապալման համար: «Մեզանից շատ բան է կախված»,- կես կատակ, կես լուրջ  ասում են ԲՀԿ-ականները` կուլիսային խոակցություններում:

ԲՀԿ-ականների մյուս մասը` գործարար հատվածն ընդհանրապես անտարբեր է այդ ստորագրահավաքի հանդեպ: Ավելին` մի քանիսն անգամ տեղյակ չեն էլ եղել այդ մասին:

Ի դեպ, երեկ ԱԺ-ում քննարկվող դեղերի օրենքում փոփոխություն եւ լրացում անելու կարեւոր նախագծի քննարկման ժամանակ դաշնակցականների  պատգամավորական աթոռները դատարկ էին: Տպավորությունն այնպիսին է, որ ՀՅԴ-ի անդամները չէին ցանկանում եւս մեկ անգամ  արդարանալ` ինչու չեն միանում ընդդիմադիր ՀԱԿ-ի նախաձեռնությանը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ