Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Լավրով. Ռուսաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների հարաբերությունները մնում են բարեկամական

Արխիվ 12-16

Լավրով. Ռուսաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների հարաբերությունները մնում են բարեկամական

 

Չնայած Թուրքիայի ներկա ղեկավարության գործողություններին, որը թույլ է տվել հարձակում ռուսական «Սու-24»-ի վրա, Ռուսաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների հարաբերությունները մնում են բարեկամական: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի հետ հանդիպումը:

«Մենք ռուս-թուրքական հարաբերությունների լավագույն ժամանակները չենք ապրում: Բայց մեր վերաբերմունքն այդ ակցիային, որը թույլ տվեց Թուրքիայի ներկա իշխանությունը հակաահաբեկչական առաքելություն իրականացնող ռուսական օդանավի նկատմամբ,  ոչ մի կերպ չի տարածվում ողջ թուրքա ժողովրդի հանդեպ մեր վերաբերմունքի վրա»,-ասել է Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այդ վերաբերմունքը բարեկամական է, այն հիմնված է վստահության, համատեղ ապրելու պատմության, ժամանակակից մշակութային, մարդասիրական, տնտեսական ոլորտներում համատեղ նախագծերի վրա: Ես վստահ եմ, որ դա կշարունակվի»,-հավելել է նախարարը:

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ