Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՀԲՃ ԱՆԴԱՄ. «ԵՐԿՈՒ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 2500 ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՎԱԾ ԾԱՌ ԵՆՔ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ՍԱԿԱՅՆ…»

Արխիվ 12-16

ՀԲՃ ԱՆԴԱՄ. «ԵՐԿՈՒ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 2500

ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՎԱԾ ԾԱՌ ԵՆՔ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ,

ՍԱԿԱՅՆ…»

 

Հայաստանի բնության պետական թանգարանում հրավիրված տարեվերջյան ասուլիսի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում առկա խնդիրներն ու առավելությունները, եթե կան իհարկե առավելություններ:

«Իրավունք»-ը Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լեւոն Գալստյանից պարզեց` ինչպես կգնահատի նախարար Արամայիս Գրիգորյանի աշխատանքը եւ արդյոք պաշտոնյայի ներկայացրած  թվային  տվյալներն իրական են: Հայտնի է, որ հաճախ մեր պաշտոնյաներն իրենց ղեկավարած ոլորտի խնդիրները լուծելու համար թվանկարչությամբ են զբաղվում:

 

«Չեմ հետեւել նախարարի ասուլիսին, միայն տարբեր  հոդվածներ եմ ընթերցել: Բայց որպես բնապահպանության ոլորտի քիչ թե շատ քաջատեղյակ կարող եմ ասել`բնապահպանության նախարարությունը եւ ինչպես մյուս բոլոր նախարարությունները անում են այն, ինչ թույլատրված է  «վերեւ»-ից:  Մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ»,- ասաց պրն Գալստյանը:

ՀԲՃ-ի անդամի խոսքով` հանքարդյունաբերողները շարունակում են աղտոտել մեր գետերը, շարունակվում են կտրվել ծառերը:  «Մենք ո՛չ նախորդ տարի, ո՛չ էլ այս տարի բնապահպանության ոլորտում լուրջ արդյունք չենք տեսել: Միայն երկու ամսվա ընթացքում 2500  ապօրինի հատված ծառ ենք հայտնաբերել, սակայն լուրջ արձագանք չի եղել: Լուծվել են փոքր, էպիզոդիկ խնդիրները, բայց ոչ հիմնականները»,- կարծում է բնապահպանը:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ