Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՊԱՅԾԱՌԱՏԵՍԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ. «ԿԱՊԻԿՆ ԻՐ ԿԱՊԻԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼՈՒ Է…»

Արխիվ 12-16

ՊԱՅԾԱՌԱՏԵՍԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ. «ԿԱՊԻԿՆ ԻՐ

ԿԱՊԻԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼՈՒ Է…»

 

Պայծառատես Անի Գրիգորյանի կանխատեսումները գալիք տարվա  համար այդքան էլ  հուսադրող չեն: «Իրավունք»-ի հետ զրույցում Անին ասաց, որ մեր երկրի վիճակն այդքան էլ լավ չի տեսնում: «Մենք մեր հույսը դնենք բարձրյալի ու մեզ վրա: Անընդհատ մեր ժողովուրդն անկում է ապրում: Անթիվ մարդիկ բացակայում են  երկրից վատ վիճակի պատճառով: Կարող եմ բոլորի նման ասել` վայ, գիտեք, էնքան լավ օրեր են մեզ սպասվում, բայց չեմ կարող դա ասել»,- ասաց մեր զրուցակիցը:

Պայծառատեսը հորդորում  է երկրի ղեկավարությանը օբյեկտներ, ռեստորաններ բացելու փոխարեն գործարաններ, աշխատատեղեր բացել, մտածել իր ազգի մասին:

2016 թ-ը հրե կապիկի տարի է, եւ իր կապիկությունը, ըստ Անի Գրիգորյանի, պետք է անի: «Կապիկը չի կարող լավը լինել: Նա հավատարիմ չէ: Ում կողքին նստի, նրա գովքն էլ պետք է անի, որն այսօր շատ մարդկանց բնորոշ հատկանիշ է»,- ասաց պայծառատեսը:

Ինչ վերաբերում է այն կանխատեսմանը, թե հաջորդ տարի 9 թվանշանն է ղեկավարելու,  Անի Գրիգորյանը չի հավատում դրան: «Եթե մարդն անընդհատ ասում է` «հինգ» թիվը վատ է, վատ է, բնականաբար, չարը դա լսում է: Չպետք է ասես`  վատ է: Ես քաջածանոթ եմ Աստվածաշնչին, սակայն այնտեղ գրված չէ, որ ինը թիվը  վատ է: Ուղղակի դա մեր ժողովրդի ենթադրությունն է: Կոչ եմ անում մեր ժողովրդին լավ դիմավորել Նոր տարին, հույսը դնել իր վրա: Տրամադրվենք, որ 2016 թ-ը հայերիս համար բերքի ու բարիքի տարի լինի»,- եզրափակեց պայծառատեսը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ