Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՄԵՐԻ ԱՅԴԻՆՅԱՆ. «ԳՐԵԹԵ ԻՄ ԲՈԼՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐՆ ԱՐՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ» (պրեմիերա)

Արխիվ 12-16

ՄԵՐԻ ԱՅԴԻՆՅԱՆ. «ԳՐԵԹԵ ԻՄ ԲՈԼՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐՆ ԱՐՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ» (պրեմիերա)


ՌԴ-ի  Եկատերինբուրգ  քաղաքի սիրված հայ երգչուհի ՄԵՐԻ ԱՅԴԻՆՅԱՆՆ այս անգամ էլ որոշեց իր հերթական նոր տեսահոլովակի պրեմիերան անցկացնել Երեւանում: «Իրավունքի» հետ զրույցում երգչուհին նշեց, որ հաճախ է լինում Հայաստանում. «Ամեն տարի լինում եմ Երեւանում, սիրում եմ այն ամենը ինչը կապված է ոչ միայն Երեւանի, այլ ողջ Հայաստանի հետ: Գրեթե իմ բոլոր տեսահոլովակների պրեմիերաներն արվել են Երեւանում, որովհետեւ գերադասում եմ այն անել իմ հայրենիքում՝ Հայաստանում, մանավանդ, որ երգերիս մեծ մասը հայերեն են։ Առաջին երգս եւ տեսահոլովակս ռուսերեն էր, այդ պատճառով պրեմիերան արեցինք Մոսկվայում` Մուզ TV- ում»:

Իրավաբանի մասնագիտությամբ երգչուհին մեզ հետ զրույցում նշեց, որ հեշտությամբ է հաղթահարում դժվարությունները, ավելին. «Իրավաբանի մասնագիտությունն ինձ երգարվեստում օգնում է, որովհետեւ գիտեմ այս ոլորտի բոլոր գրված եւ չգրված օրենքները, գիտեմ ինչպես պաշտպանել իմ շահերը, քանի որ հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում»,- նշեց Մերին ու առաջիկա անելիքների մասին խոսելիս շռայլ չգտնվեց. «Ընդհանրապես չեմ սիրում պլանավորել, ամեն առավոտ արթնանում եմ նոր մտքերով ու ցանկություններով։ Չեմ երգում ինչ-որ մի ծրագրի կամ նպատակի համար։ Ես երգում եմ, քանի որ անչափ սիրում եմ երգն ու երաժշտությունը ու չեմ պատկերացնում ինձ առանց երգի»։

Մերի Այդինյանի «Մերի» երգի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը` Գրիգոր Կյոկչյանինը։ Երգի գործիքավորումը  կատարել է Մարտին Միրզոյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը՝ ժոռ Մելոյանն է, տեսահոլովակի հեղինակը եւ սցենարիստը երգչուհունն է: Իսկ պարերը բեմադրել է Հովհաննես Հովհաննիսյանը:



ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ