Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ ԵՐԵՔ ՍՊԻՏԱԿ «ՄԱՀԵՐԻՑ». ԲԺԻՇԿ

Արխիվ 12-16

ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ ԵՐԵՔ ՍՊԻՏԱԿ «ՄԱՀԵՐԻՑ». ԲԺԻՇԿ


- Հարգելի բժիշկ, արդյո՞ք անհրաժեշտ է տոնական օրերին հատուկ սննդակարգը: Ի՞նչ խորհուրդ կտաք սրտային հիվանդությամբ տառապող հիվանդներին:


Հարցին պատասխանել է Բակուլեւի անվան սիրտ-անոթային վիրաբուժության կլինիկայի (ք.Մոսկվա) բժիշկ-օրդինատոր ՄԻՇԱ ՊԱՐՈՆՅԱՆԸ.


- Սրտային հիվանդությամբ տառապող հիվանդներին խորհուրդ է տրվում հեռու մնալ երեք սպիտակ «մահերից». աղ, ալյուր, շաքարավազ: Պետք է հնարավորինս չափավորել կամ նույնիսկ բացառել այս երեք բաղադրամասերը` սնունդ պատրաստելիս: Ինչ վերաբերում է տոնական օրերին, ապա կարող եմ ասել, որ ցանկալի կլինի այդ օրերին հատկապես հետեւել սննդակարգին, քանի որ այդ օրերին մեծ է բարդություններ ունենալու հավանականությունը: Ժողովրդի մեջ կարծիք կա, եթե խմիչք են օգտագործել, ապա դեղորայք չպետք է ընդունեն, ինչը սխալ է: Անշուշտ, կան դեղեր, որոնց հետ զուգահեռ ալկոհոլ օգտագործելը հակացուցված է (օրինակ`հակաբիոտիկներ, արյան մակարդելիության վրա ազդող դեղամիջոցներ), մնացած դեպքերում կարելի է: Սրտային հիվանդներին խորհուրդ է տրվում հնարավորինս քիչ օգտագործել կենդական սնունդ, որը կարող է բարձրացնել արյան մեջ խոլեստերինի քանակությունը, ինչը նման հիվանդների համար վտանգավոր է:


ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ