Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՏԵՂԻ ՈւՆԵՑԱՎ ՍԻՄ 23-ՐԴ ՀԱՄԱԳՈւՄԱՐԸ

Արխիվ 12-16

ՏԵՂԻ ՈւՆԵՑԱՎ ՍԻՄ 23-ՐԴ ՀԱՄԱԳՈւՄԱՐԸ

 

 

 

Այսօր տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 23-րդ համագումարը: Համագումարում հաշվետու զեկուցումով հանդես եկավ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Իր խոսքում նա ներկայացրեց կազմակերպության կատարած աշխատանքները հաշվետու ժամանակաշրջանում: Նա հատկապես ընդգծեց կուսակցության ակտիվ մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Հ. Բաբուխանյանը առանձնահատուկ կանգ առավ ՍԻՄ կուսակցության ներդրումանը` ազգային արժեհամակարգի պահպանման գործում:  Ներկայացվեցին կուսակցության միջազգային կապերը, անդրադարձ եղավ քաղաքացիների հետ տարվող աշխատանքին:

Հաշվետու ժամանակաշրջանում ՍԻՄ-ը ունեցել է մեծ հաջողություններ հրատարակչական եւ տեղեկատվական ոլորտներում: Հ. Բաբուխանյանի զեկույցի քննարկմանը մասնակցեցին Ասքանազ Մինասյանը, Ասյա Ամիրխանյանը, Վալերի Պետրոսյանը եւ այլոք:

Համագումարը ընդունեց բանաձեւ, ինչպես նաեւ վերընտրվեցին կուսակցության ղեկավար մարմինները: Կուսակցության նախագահ վերընտրվեց Հայկ Բաբուխանյանը, փոխնախագահ` Արտակ Գրիգորյանը:

 


ՍԻՄ լրատվական ծառայություն

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ