Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՄԵՐՁԱՎԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՄԵՐՁԱՎԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ


Այս տարի առաջին անգամ Մերձավան համայքնում Ամանորի նախօերին տեղի ունեցավ ամանորյա մեծ տոնակատարություն, որը համախմբել էր համայնքի գրեթե բոլոր բնակիչներին: Առաջին անգամ Մերձավանի փոքրիկները ոչ միայն ուրախացան հեքիաթի իրենց սիրելի հերոսների հետ, այլեւ ամանորյա նվերներ ստացան ձմեռ պապիկից եւ ձյունանուշից: Տոնակատարությունից անմասն չմնացին նաեւ մեծահասակները: Նախաձեռնության հեղինակ  ԳԱԳԻԿ ԱԽՏՈՅԱՆԻ խոսքով՝ տոնական միջոցառումը նախատեսված էր վաղուց.<<Դեռեւս ապրիլին համայնքի գլխավոր հրապարակում բացվեց հուշարձան՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Որոշ չափով բարեկարգեցինք նաեւ այգին, որպեսզի կարողանանք Տերմուտին այսպիսի ուրախություն պարգեւել մեր բնակիչներին>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում նշեց Գ. Ախտոյանը: Ըստ նրա, միջոցառումները կլինեն շարունակական. <<Նման տոնակատարություն մենք չտեսանք, գոնե մեր երեխաներն ու թոռները տեսնեն: Ցանկանում եմ, որ նմանօրիակ նախաձեռնությունները վարակիչ լինեն, որպեսզի բոլորը տեսնեն ու սովորեն: Խոստանում եմ, որ հաջորդ տարի նույն այս հրապարկում կրկին տոն կլինի: Սա բնակիչներին համախմբելու մի ձեւ է>>,- ընդգծեց Գագիկ Ախտոյանը եւ շնորհավորելով հայ ժողովրդի գալիք Ամանորը հավելեց. <<Ցանկանում եմ, որ բոլորի օջախներում խաղաղություն լինի, տա Աստված, որ բոլորի նպատկաներն ու երազանքերն իրականություն դառնան>>:

Բարսեղյանների ընտանիքի բոլոր անդամները նույնպես եկել էին տոնական միջոցառմանը մանակցելու՝մեկ օրով գյուղի հոգսաշատ առաօրյայից կտրվելու եւ փոքրիկներին ուրախացնելու համար. <<Այստեղ հարս եմ եկել Գյումրիից, երբեւէ գյուղում Ամանորն այսպես միասնական չենք նշել: Ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր կարողացան հիանալի անակնկալ մատուցել ոչ միայն փոքրիկներին, այլեւ մեծահասկաներին>>,-նշեց Բարսեղյանների հասը՝Աստղիկը եւ շնորհակալություն հայտնեց Գագիկ Ախտոյանին եւ նրա որդիներին:

Ամանորյա տոնական միջոցառումը երգ ու երաշտության ուղեկցությամբ ավարտվեց մեծ հրավառությամբ:


 

 

 

 

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ