Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Սաուդյան Արաբիան խզում է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

Արխիվ 12-16

 

]

 

 

 

 

Սաուդյան Արաբիան խզում է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

 

Սաուդյան Արաբիան հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի ԱԳՆ հայտարարությանը:

«Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել Ալ-Ջուբեյրը հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին», - ասվում է երկրի արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական էջում:

Սաուդյան Արաբիան իրանցի դիվանագետներին խնդրել է երկրի տարածքը լքել 48 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիան հայտարարել էր ահաբեկության մեջ մեղադրվող 47 մարդու մահապատժի ենթարկելու մասին: Նրանց թվում էր ան-Նիմրը, որը թագավորությունում շիաների իրավունքների պաշտպանության ակտիվ ջատագով էր: Դրանից հետո Թեհրանում մի խումբ ցուցարարներ գրոհել էին Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ