Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Ոստիկանության կապիտանը` ակտիվիստների մասին. Գիտակցաբար պահպանում ենք հասարակական կարգն ու կանոնը կապ

Արխիվ 12-16

Ոստիկանության կապիտանը` ակտիվիստների մասին. Գիտակցաբար պահպանում ենք հասարակական կարգն ու կանոնը կապիկներից

 

Արդեն հայտնի է, որ Ամանորի գիշերը ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը: Նա ու այլ 4 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Ազատության հրապարակում ոստիկանների հետ բախումներից հետո, երբ վերջիններս թույլ չէին տվել տեղադրել տոնածառ: Մնացած բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, իսկ Գեւորգ Սաֆարյանը կասկածվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Խոսքը  Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի մասին է: Ի դեպ, Գեղամ Խաչատրյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում արել է հետեւյալ գրառումը. «Շնորհավորում եմ և հպարտանում իմ ծառայակից ընկերներով այս ցրտին և ձյանը ծառայություն են իրականացնում Երևանի փողոցներում, պահպանելով հասարակական կարգն ու կանոնը, թողնելով իրենց ընտանիքներին մենակ` առանց իրենց, որպեսզի մեր քաղաքացիները անվտանգ և ուրախ դիմավորեն ամանորը տանը և թե դրսում: Սա մեր ծառայությունն է մենք այն իրականացնում ենք գիտակցաբար և պատվով: Գիտակցաբար պահպանում ենք հասարակական կարգն ու կանոնը կապիկներից, որոնք զվռնում են հրապարակում (կարծում եմ հասկացաք որ հրապարակի մասին է խոսքը), իսկ պատվով այն հրապարակում, որտեղ ընտանիքներ են գալիս երեխաներին ուրախացնելու և ուրախանալու նպատակով : Պատիվ ունեմ»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ