Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

Այլեւս չդիմանալով անմարդկային պայմաններին`14 տարեկան եզդի տղան վերջ է տվել կյանքին

Արխիվ 12-16

ԱՅԼԵՎՍ ՉԴԻՄԱՆԱԼՈՎ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ`14 ՏԱՐԵԿԱՆ ԵԶԴԻ ՏՂԱՆ ՎԵՐՋ Է ՏՎԵԼ ԿՅԱՆՔԻՆ

 

Շանգալի մղձավանջը շարունակվում է, թեպետ եզդի ազգի ցեղասպանությունից արդեն անցավ մեկուկես տարի: Այսօր Իրաքի` Շեյխանի շրջանի եզդիաբնակ Բաադեր գյուղում, ինքնասպան է եղել 14 տարեկան եզդի երեխա: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ «Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» գրքի հեղինակ, ՄԱԷ խմբի հայաստանյան ներկայացուցիչ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻՑ: «Օրհան Հասանը Շանգալի ցեղասպանությունից մազապուրծ եղած երեխաներից է, ով նախ մի քանի օր լեռներում անցկացրեց, այնուհետեւ հարազատների հետ հաստատվել էր Բաադեր գյուղում` փախստականների ճամբարում: Տղային ինքնասպանության քայլի է դրդել ծանր վիճակը եւ ապրելակերպը: Այլեւս չդիմանալով անմարդկային պայմաններին եւ սարսափելի վիճակին` վերջ է տվել իր կյանքին` նախ կտրել է երակները, այնուհետեւ կախել իրեն», - ցավով նշեց Ռ. Ավդոյանն ու հավելեց. «Եզդիները սա արդեն երկրորդ տարին է, այնպիսի վիճակում են հայտնվել, որ բազմաթիվ հիվանդություններ են ձեռք բերում եւ մահանում են` կա՛մ հիվանդության պատճառով, կա՛մ, ուղղակի, վերջ են տալիս իրենց կյանքին»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ