Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

ԱՐԱ ԱՍՈՅԱՆ. «ԳՐԻՊՈՎ ՏԱՌԱՊՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՄՈՏ 80 ՏՈԿՈՍԻ ՄՈՏ ԱԽՏՈՐՈՇՎԵԼ Է «ԽՈԶԻ ԳՐԻՊ»

Արխիվ 12-16

ԱՐԱ ԱՍՈՅԱՆ. «ԳՐԻՊՈՎ ՏԱՌԱՊՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՄՈՏ 80 ՏՈԿՈՍԻ ՄՈՏ ԱԽՏՈՐՈՇՎԵԼ Է «ԽՈԶԻ ԳՐԻՊ»

 

Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն  առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում «խոզի գրիպից» չորս մարդ է մահացել:  Գլխավոր ինֆեկցիոնիստի խոսքով`մահվան դեպքերը բժշկությունը չէր կարող կանխել, քանի որ գրիպը հանգեցրել էր խրոնիկ հիվանդությունների բարդության կամ մարդիկ չափազանց ուշ էին դիմել բժշկի։ «Հիմա Հայաստանի հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ութ մարդ, որոնց մոտ ախտորոշվել է «խոզի գրիպ»։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին։ Նրանցից մեկը հղի է», – ասաց Ասոյանը։

Արա Ասոյանի տեղեկացմամբ հոսպիտալացվել է 150 երեխա, 120 հղի։ Նման ախտորոշմամբ հիվանդներ կան նաև ծննդատներում։ Բոլոր ծննդատներին կցված են ինֆեկցիոնիստներ։ Ընդհանուր առմամբ, գրիպով տառապող հիվանդների շուրջ 80 տոկոսի մոտ ախտորոշվել է H1N1 վիրուսի ենթատիպ («խոզի գրիպ»)։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ