Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ

Արխիվ 12-16

ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ Է

ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ

 

ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբի հետ համագործակցության, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու  համար ձերբակալվել էր պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: «Իրավունք»-ը նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանից պարզեց` բացի մեկ հարցաքննությունից` քննչական այլ գործողություն կատարվե՞լ է: «Նրան հարցաքննել են որպես կասկածյալ, ապա մեղադրյալ: Քննչական այլ գործողություններ չեն արվել: Իմ պաշտպանյալը  չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը: Որեւէ փաստ չի ներկայացվել, որ պրն Շիրխանյանը որեւէ կերպ մասնակցել է հանցավոր խմբի գործունեությանը կամ ինչ-որ գործողություն կատարել »,- պատասխանեց փաստաբանը:

Ստեփան Ոսկանյանը բողոքարկել էր իր պաշտպանյալի խափանման միջոցը` հաշվի առնելով նրա տարիքը, առողջական խնդիրները, նրան առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր այն: «Մենք դիմել ենք վերաքննիչ դատարան, սպասում ենք պատասխանի»,- մանրամասնեց փաստաբանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ