Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

Կործանված A321 ինքնաթիռի սեփականատիրոջն ԱՄՆ-ում դատի կտան

Արխիվ 12-16

Կործանված A321 ինքնաթիռի սեփականատիրոջն ԱՄՆ-ում դատի կտան

 

Независимая газета-ն հաղորդում է,որ  Սինայի թերակղզում Airbus A321 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի հարազատները կոլեկտիվ հայց են պատրաստել Նյու Յորքի դատարան ամերիկյան International Lease Finance Corporation ընկերության, ինչպես նաև դրա ռիսկերն ապահովագրած ընկերության դեմ:

Հենց ILFC-ն է A321 ինքնաթիռի անմիջական սեփականատերը և վերջին երեք տարում այն վարձակալության էր հանձնել ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը։ Գործընթացում կներգրավվեն ոչ միայն ռուս, այլև ամերիկացի փաստաբաններ։

«Հարազատներն իրավունք ունեն սեփականատիրոջից ստանալ մինչև 1,5 միլիոն դոլարի փոխհատուցում յուրաքանչյուր զոհի համար։ Մենք պատրաստել ենք նյութեր, որպեսզի ինքնաթիռի սեփականատիրոջից՝ ամերիկյան ILFC ընկերությունից, մահացածների բարեկամների փոխհատուցման վճար պահանջենք»,- ասել է A321-ի մահացած ուղևորների մոտ 100 բարեկամների շահերը Ռուսաստանում պաշտպանող Իգոր Տրունովը։

 


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ