Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

ԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԴԻՄԱԿ ԿՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԲԱՅՑ...»

Արխիվ 12-16

ԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ

ԴԻՄԱԿ ԿՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԲԱՅՑ...»

 

Այս պահի դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 855 հիվանդ։ Նրանցից 672-ը մինչև 18 տարեկան է, 101-ը` հղի։ 77 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։ Նրանց բուժման ընթացքը գտնվում է նախարարի մշտական ուշադրության ներքո։ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանից այսօր «Իրավունք»-ը հետաքրքրվեց` կա անհրաժեշտություն, որ քաղաքացիները դիմակներով շրջեն, ինչպես, օրինակ, Չինաստանում, որտեղ երկու տարի առաջ, որտեղ «խոզի» գրիպից երկու մարդ էր մահացել: «Չինաստանը խիտ բնակեցված է, հիվանդություններն արագ տարածվում են: Դրա համար էլ այնտեղ դիմակներ են կրում»,- ասաց պրն Վանյանը:

Արտավազդ Վանյանի խոսքով` առողջապահության նախարարությունը միշտ հորդորում է` տանը հիվանդ ունենալու դեպքում դիմակ կրել, հիվանդից մեկ մետր հեռավորություն պահպանել: «Իսկ հասարակական վայրերում հիմա  դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, քանի որ սուր շնչառական վարակների թիվը մեծ չէ: Բայց եթե քաղաքացին ցանկանում է, կարող է  կրել»,- եզրափակեց Արտավազդ Վանյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ