Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

ԱՐԴՅՈՔ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ԿՎՆԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԱՐԴՅՈՔ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ԿՎՆԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

 

«Իրավունք»-ն այսօր  իրանագետ Վարդան Ոսկանյանից պարզեց` Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտությունը որքան կխորանա եւ ինչ հետեւանքներ կլինեն: «Կարծում եմ`պատերազմ չի լինի  Իրանի ու Սաուդյան արաբիայի միջեւ: Այդ երկու երկրների հակասություններն ու պայքարը  անլուծելի են: Չեմ բացառում` երկու երկրների պայքարը շարունակվի Սաուդյան Արաբիայի, այսպես ասած, արբանյակ երկրների մակարդակով»:


Վերլուծաբանը չի բացառում, որ ԱՄՆ-ը վերանայի իր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, քանի որ դժվար է բացատրել ԱՄՆ հանրությանը, թե Սաուդյան Արաբիայում արգելվում են բոդոքի ակցիաները  շարիաթի օրենքներին հակասելու պատճառով:

Մեր մյուս հարցին` արդյոք Սաուդյան Արաբիան կանհետանա  աշխարհի քարտեզի վրայից, ինչպես հայտարարել է Ռուսաստանի Մերձավոր արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին, իրանագետը  ձեռնպահ մնաց համաձայնել ռուս փորձագետի  վերլուծությանը: Բայց կան կանխատեսումներ, ըստ որոնց` միապետությունների ճակատագիրը բարդ կարող է լինել:

Հարց հնչեց նաեւ Սաուդյան Արաբիա-Հայաստան  հավանական լարվածության մասին: Մասնավորապես, հնարավոր է Իրանին ինչ-ոևր բան հասկացնելու համար Սաուդյան Արաբիան վնասի Հայաստանին: «Հազիվ թե»,- կարծում է պրն Ոսկանյանըմ, ապա շարունակում. «Հայաստանն այդքան էլ ճանաչելի չէ  Սաուդյան Արաբիայի համար: Բայց ասեմ, որ  պետությունը հակահայկական դիրքորոշում ունի, անգամ մեզ հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ