Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

ԱՇՈՏՅԱՆԻ ՀՈՐԴՈՐԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՈՌ ԿՈՊԵԿ ՉԱՐԺԵ՞

Արխիվ 12-16

ԱՇՈՏՅԱՆԻ ՀՈՐԴՈՐԸ ՄԱՍՆԱՎՈՐ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՈՌ ԿՈՊԵԿ ՉԱՐԺԵ՞

 

Հայտնի է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կսկսվի հունվարի 18-ից, սակայն  «Իրավունք»-ը տեղեկացել է, որ  մասնավոր մի շարք մանկապարտեզներում ու ուսումնական  հաստատություններում  դասերը շարունակվում են:

ԿԳ  նախարարությունից   «Իրավունք»-ը հետաքրքրվեց`  որեւէ լծակ ունի՞  նախարարությունը մասնավոր հաստատություններում եւս արգելելու դասապրոցեսը: Ի պատասխան` հիշեցրին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նախարարը հորդորել էր  ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով: Իսկ եթե մասնավոր հաստատությունները չեն հետեւում նախարարության հորդորին, ապա   պետական կառույցն իրավասու չէ որեւէ հրամանով արգելել  դասապրոցեսը:

Փաստորեն, մասնավոր կրթօջախների ղեկավարներն իրենց բիզնես շահն ավելի են գերադասում, քան երեխաների առողջությունը: ԿԳ նախարարի հորդորն էլ, կարծես թե մասնավոր հաստատությունների համար քոռ կոպեկ չարժե:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ