Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է` ՍՆՈՒՆԴ ԳՆԵԼԻՍ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆ

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ  ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է` ՍՆՈՒՆԴ ԳՆԵԼԻՍ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆ


Այս տարի սպառողական շուկայում նախորդ տարիների համեմատ Ամանորից առաջ եւ հետո չի եղել մեծ իրարանցում: Ըստ «Սպառողների խորհրդատվության կենտոն» հասարակական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ, այս ամենը պայմանավորված է մի քանի հանգամանքով`ընկել է սպառողների գնողականությունը, Հայաստանը գտնվում է տնտեսական ծանր վիճակում, բացի այդ, նպաստել է նաեւ արտագաղթը.«Հայաստանում չկա այն քանակի սպառող, որ կար  մի քանի տարի առաջ: Նախորդ տարիներին խանութներում ստեղծվում էր մեծ իրարանցում, հաճախորդների հերթեր էր գոյանում, իսկ այս տարի նման պատկեր չկար, բացառությամբ խոշոր սուպերմարկետներից, որտեղ որոշակի աշխուժություն էր նկատվում: Այս տարի չկար նաեւ նկատելի գնաճ, միայն էկզոտիկ մրգերի ու բանջարեղնի գներն էր բարձրացել»,-այսօր լրագրղների հետ հանդիպման ժամանակ նշեց Կ. Չիլինգարյանը: Նրա խոսքով`Ամանորից հետո խանութներում մնացել են մեծ քանակությամբ ապրանքեր, որոնք գնելիս սպառողները պետք է ցուցաբերեն զգուշություն, քանի որ հնարավոր է լինեն այնպիսի ապրանքներ, որոնց ժամկետն անցել է. «Լինում են դեպքեր, երբ ապրանքի պիտակը փոխում են եւ հին պիտակի փոխարեն նույն ապրանքի վրա դնում են նորը: Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել նաեւ մսամթերքի, մանավանդ երշիկեղենի վրա: Որոշ դեպքերում դրանց վրայի մակնշումը լավ չի երեւում »,-փաստեց «Սպառողների խորհրդատվության կենտոն» հ/կ-ի նախագահը: Կ. Չիլինգարյանը նկատեց, որ համապատասխան մարմինների կողմից սպառողական շուկան լավ չի վերահսկվում , որի վառ ապացույցն այն է, որ խանութներում հանդիպում են բազմաթիվ ժամկետնանց ապրանքեր.«Սննդի անվտանգության պետական ծառայությունն իր գործի մեջ թերանում է»,-եզրափակեց Կարեն Չիլինգարյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ