Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐԸ ՄԻՆՉ ԱՅՍՕՐ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Արխիվ 12-16

ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐԸ ՄԻՆՉ ԱՅՍՕՐ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ


1990 թվականի հունվարի 13-ից -19-ը  Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության զանգվածային ջարդերը, որը մինչ այսօր միջազգային հանրության կողմից չի ստացել քաղաքական եւ իրավական գնահատական: Ադրբեջանահայրեի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ խոսքով`20-րդ դարը ողբերգական էր ադրբեջանահայերի համար, հազարամյակներ շարունակ արեւելյան Անդրկովկասում բնակվող բնիկ ադրբեջանահայ համայնքը վտարվեց իր պատմական հայրենիքից.«1905 թվականից սկսված հայերի զանգվածային ջարդերն ի վերջո բերեցին ադրբեջանհայության մեծ Ցեղասպանությանը: Այդ հանցագործության հիմնական կազմակերպիչներն ու դերակատարները Ադրբեջանում հերոսացվում են, այնտեղ մինչեւ այժմ հայ սպանելը համարվում է ոչ թե հանցագործություն, այլ հերոսություն»,-նշեց Գ. Այվազյանը: Ըստ նրա, այս ամենն եւս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախում կողք կողքի չեն կարող ապրել հայերը եւ ադրբեջանցիները : Նա ցավով արձանագրեց, որ Հայաստանում չնայած գործադրվող հսկայական ջանքերի, ադրբեջանահայերի բնակարանային եւ սոցաիալական այլ խնդիրները դեռեւս չեն ստացել պատշաճ լուծումներ.«Բաքվի հայերի համայնքը գտնվում է օրհասական վիճակում եւ կարելի է ասել, որ 2015 թվականը ադրբեջանահայերի համար բավականին բարդ տարի էր: Կարծում եմ 2016թ.-ը ավելի ծանր տարի կլինի»,-ընդգծեց ադրբեջանագետը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ