Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՈՒԼԻՍ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ»

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՈՒԼԻՍ»-Ի ԳԼԽԱՎՈՐ

ՄԱՐԶԻՉԸ  ԽԱՂԱԴՐՈՒՅՔ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ»

 

 

Հունվարի 12-ին ԱԱԾ-ը տարածել էր հայտարարություն, որտեղ ասվում էր. «2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս  Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր  Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առաձին ֆուտբոլիստների միջև: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով»:

«Ուլիս-Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի փաստաբան «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ  հանդիպմանն ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Իմ պաշտպանյալը պնդում է, որ որեւէ խաղադրույք չի կատարել եւ այնպիսի գործողություն չի կատարել, որը որեւէ հիմք կտար քրեական գործ հարուցելու համար»,- ասաց պրն  Բաղդասարյանը:

Փաստաբանը կարծում է` նախաքննության ընթացքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ:

Լեւոն Բաղդասարյանի խոսքով` իր պաշտպանյալը ոչ մի խաղադրույք չի կատարել, չի համագործակցել ոչ մեկի հետ: «Անգամ ցուցում էլ չի տվել երրորդ անձին՝ կատարել խաղադրույք»,-եզրափակեց փաստաբանը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ