Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասին Արթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքից Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն Միքայելյան Ներքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան Աբրահամյան Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանում սպասվում է կարճատև անձրև: Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։ Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձը

«ԹՈՒՐՔԻԱՆ ԷԼԻ ԿՓՈՐՁԻ ՍԻՐԱՇԱՀԵԼ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»

Արխիվ 12-16
«ԹՈՒՐՔԻԱՆ ԷԼԻ ԿՓՈՐՁԻ ՍԻՐԱՇԱՀԵԼ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»

«Ինչ ցանես, այն էլ կհնձես» ժողովրդական ասացվածքը ասված է հենց Թուրքիայի համար: Սիրիայում «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորմանը զարտուղի ճանապարհներով հովանավորող Թուրքիայի երկրորդ մայրաքաղաքում` Ստամբուլում, օրերս որոտաց խոշոր պայթյուն հենց սիրիացի մահապարտ ահաբեկչի «թեթեւ ձեռքով»: Այս, ինչպես նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակի եւ ալիեւյան կլանի վարած քաղաքականության մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, արեւելագետ-թուրքագետ, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ:

«ԻԼԻՊ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒՑ»

–Պարոն Սաֆրաստյան, ինչպե՞ս կբացատրեք այն, որ մի կողմից Թուրքիան ֆինանսավորում է ԻԼԻՊ-ին, մյուս կողմից` հենց ինքը դառնում վերջիններիս ահաբեկչության զոհը:

– Սրանով իրականանում է պատմական արդարությունը, որովհետեւ Թուրքիան  փորձեց օժանդակելով, օգնելով, ֆինանսավորելով` օգտագործել «Իսլամական պետությունը»` իր խնդիրները Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում լուծելու համար: Բայց «Իսլամական պետությունն» այնպիսի մի երեւույթ է, որ իր խնդիրներն ինքն է լուծում եւ հիմա փորձում է դուրս գալ թուրքերին ենթակա լինելուց: Հետեւաբար, ինձ համար տեղի ունեցածը միանգամայն սպասելի էր:

– Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ առաջադեմ աշխարհը միասնաբար պետք է պայքարի ԻԼԻՊ-ի դեմ, կարելի՞ է հավատալ այդ «հուզիչ» խոսքերին:
– Իհարկե, ոչ մի նախանշան չկա, որ պետք է հավատալ, որովհետեւ համոզված եմ, որ Թուրքիան կշարունակի իր այս քաղաքականությունը` փորձելով իր նպատակներին հասնել Մերձավոր Արեւելքում: Իսկ նրա նպատակն ակնհայտ է. Թուրքիան ուզում է Մերձավոր Արեւելքում դառնալ առաջնորդ պետություն: Եվ դրա համար էլ փորձեց օգտագործել ԻԼԻՊ-ին: Ավելին` Թուրքիան էլի կփորձի լեզու գտնել, սիրաշահել «Իսլամական պետությանը» եւ նրանց օգնելու նոր ձեւեր գտնել:

«ԴԵՌԵՎՍ ԻՍԼԱՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ ՉԷ»

–Ի դեպ, Ադրբեջանի սունի եւ շիա կրոնական համայնքների ղեկավարները սկսել են մեղադրել միմյանց` Սիրիա արմատական իսլամիստներ ուղարկելու մեջ: Ըստ Ձեզ, սա ինչպիսի՞ զարգացում կունենա, երբ մամուլում շրջանառվում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը թաքնված քուրդ է` հակված սունի ուղղությանը, մինչդեռ ադրբեջանական զգալի մասը հարում է շիա կրոնական համայնքին:
– Շատ դժվար է հասկանալ, թե նա իսկապես քուրդ է, թե` ոչ, որովհետեւ իր հոր մասին էլ էին ասում եւ դեռ վաղուց` տասնյակ տարիներ առաջ: Բայց չեմ կարծում, որ դա որեւիցե նշանակություն կարող է ունենալ:
– Այնուամենայնիվ, Ադրբեջանում ազգային գործո՞նն է տիրապետող, թե՞ կրոնական:
– Իհարկե ազգային: Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը տասնյակ տարիներ Խորհրդային Միության կազմում է եղել, եւ այնտեղ տարվում էր աթեիզմի քաղաքականություն, իսկ դրա արդյունքները դեռեւս մեծ են: Այնպես որ, դեռ նոր է սկսվում իսլամի տարածումն ու լայն մասսայականություն վայելելը: Եվ  դրանից փորձում են օգտվել, եւ այդպիսի շարժում հրահրել, օրինակ, Սաուդյան Արաբիան: Բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ դեռեւս իսլամը պաշտոնական իշխանական շրջանակների համար քաղաքական գործիք չէ: Նրանք հրահրում են ադրբեջանցի ժողովրդի մոտ ամենացածրորակ ազգայնամոլական, հակահայկական տրամադրություններ, կրքեր եւ դրա վրա են խաղում: Իսլամը Ադրբեջանում գործում է ավելի շատ որպես հակաիշխանական գործիք` տարբեր ուժերի կողմից:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԵՏ ՈՐԵՎԻՑԵ ԿԱՊ ՈՒՆԵՆԱ»

–Որքանո՞վ է իրատեսական, որ Ալիեւը ստվերային կապեր ունի քրդական շարժումների հետ:
– Չպետք է մոռանալ, որ Ալիեւի հայրը եղել է Ադրբեջանի ԿԳԲ-ի ղեկավարը: Իսկ Ադրբեջանի ԿԳԲ-ն պատասխանատու էր` խորհրդային անվտանգության կոմիտեի շրջանակներում Թուրքիայի դեմ աշխատանքի համար: Խորհրդային Միությունը Թուքիայի դեմ օգտագործում էր իր հատուկ ծառայությունները եւ քրդական գործոնը, որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ էր: Եվ, իհարկե, քրդական գործոնն օգտագործվում էր նաեւ Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից: Բաքվում խորհրդային շրջանում կային տարբեր քրդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եւ սա հայտնի փաստ է:
– Այսինքն` չի բացառվում, որ հոր սկսած գործն այսօր Ալիեւ կրտսերն է շարունակում...
– Չեմ կարծում: Ըստ իս, Ադրբեջանի ղեկավարությունը` Ալիեւը եւ մնացածները, քրդական շարժման հետ որեւիցե կապ չունենան, որովհետեւ ուղղակի կվախենան:

«ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ
ԷԼ ԱՎԵԼԻ ԿՍՐՎԵՆ»

–Կրկին անդրադառնալով Ադրբեջանի ավագ եղբորը` Թուրքիային, հետաքրքիր է Ձեր տեսակետը, թե այս տարի որքանով կմեղմվեն կամ ավելի կբորբոքվեն ռուս-թուրքական հարաբերությունները:
– Կարծում եմ` 2016 թվականին այդ հարաբերությունների էլ առավել սրումն անխուսափելի է, որովհետեւ, ըստ էության, Թուրքիան, որը սադրանք կազմակերպեց` խոցելով ռուսական ինքնաթիռը` շատ սխալ հաշվարկներ արեց: Արդյունքում նա ծանր եւ մեկուսի դրության մեջ է հայտնվել, եւ գնալով նրա մեկուսացումը Մերձավոր Արեւելքում կուժեղանա, որովհետեւ ոչ միայն հարաբերությունները Ռուսաստանի հետ են վատ, այլ նաեւ Եգիպտոսի, Իրանի հետ: Մյուս կողմից էլ քրդական գործոնն է ուժեղանում, եւ տեսնում ենք, որ Սիրիայում թուրքերը չկարողացան իրենց նպատակներին հասնել ու այնտեղ ստվերային գոտի հաստատել: Նրանք չեն կարողանում անգամ «Իսլամական պետությանը» սանձել, եւ այս իրավիճակում, ըստ իս, Թուրքիայի քաղաքականությունը եւ Սիրիայի ճգնաժամը Մերձավոր Արեւելքում կդառնա էլ ավելի արկածախնդրային: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի սրվելուն, ինչը ռեալ հավանական եմ համարում, ասեմ, որ դրա ամենապարզ պատճառը կարող է լինել այն, որ եթե թուրքական ինքնաթիռները փորձեն մտնել Սիրիայի տարածք, ինչպես անում էին, միանգամից նրանք ռուսական հրթիռային համակարգերով, ինչպես հայտարարվել է ՌԴ կողմից, կխոցվեն:
– Կարծես թե, Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ, քանի որ Թուրքիան մտադիր է վիզային ռեժիմ մտցնել Ադրբեջանի հետ` սույն թվականի հունիսից: Կարելի՞ է համարել, որ սրանով Թուրքիան սպառնում է Ադրբեջանին` պատերազմ պարտադրելով Հայաստանի հետ:
– Միայն Ադրբեջանի հետ չէ, այլ 89 երկրների հետ է մտցվում վիզային ռեժիմ, որպեսզի Եվրամիության հետ իրենք հաստատեն առանց վիզային ռեժիմ: Այնպես որ, դա Ադրբեջանի հետ չէ կապված, այլ Եվրամիության պահանջների մեջ է մտնում:

«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻՎ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

– Փաստորեն, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն արդեն մեր քթի տակ է, եթե ձեռքերը հասնում է Ստամբուլին: Ամփոփելով զրույցը` կարելի՞ է եզրակացնել, որ ԻԼԻՊ-ն այլեւս ոչ թե մարտահրավեր է մեզ համար, այլ սպառնալիք:
– Փառք Աստծո, սա մեզ համար սպառնալիք չէ: Մեր քաղաքականությունը, ազգային եւ դավանաբանական կապն այնպիսին է, որ մենք հեռու ենք մնում բոլոր այդ վտանգներից: Մեզ համար անմիջական վտանգ է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը եւ նրա դաշնակից Թուրքիան: Մնացած խնդիրները սպառնալիք չեն մեզ համար, դրանք ուղղակի մեզ ստիպում են ավելի ուշիուշով հետեւել իրադրությանը եւ պատրաստ լինել բոլոր մարտահրավերներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանում սպասվում է կարճատև անձրև:Գազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. ՄալոֆեեւՌուսական ФАБ սավառնող ծանր ավիառումբերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի տեղակայման կետերը (Տեսանյութ)Պակիստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հնդկաստանի Փանջաբի Ամրիտսար օդանավակայանի ուղղությամբ (Տեսանյութ)Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top