Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին» Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն Սիմոնյան Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասին Արթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքից Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն Միքայելյան Ներքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան Աբրահամյան Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Եվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է Մոսկվա Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում

«ԱՅԴ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԽՈՐԱՑՎԱԾ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԱՅԴ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԽՈՐԱՑՎԱԾ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ»


Արտաքին քաղաքական մի շարք գործընթացներին ու հայտարարություններին, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի Հանրապետությանը, երեկ կառավարության նիստից հետո լրագրողներիս հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ:

–Պարոն փոխնախարար, ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը ձեւական բնույթ է կրել:
– Այդ հայտարարությունը շատ հստակ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը տրամադրված բանակցություններին: Դա արդեն բավարար է` հասկանալու այն մոտեցումը, որն ունի Ադրբեջանի ղեկավարությունը ԵԱՀԿ համանախագահների եւ հակամարտության կարգավորման սկզբունքների նկատմամբ: Սա է պատճառը, որ տարիների ընթացքում հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա:

– Ի՞նչ է անհրաժեշտ, որ բանակցային գործընթացում առաջընթաց լինի:

– Հարկավոր է ոչ այնքան գործընթացի ակտիվացում, որքան կողմերի մոտեցումներում առաջընթաց: Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են, որ հնարավորինս հաճախ լինեն հանդիպումներ: Բայց եթե այդ հանդիպումները գնում են նույն ոճով, որը եղավ վերջին անգամ Բեռնում, եւ որը Ադրբեջանի նախագահը բնութագրեց որպես ձեւական, ուրեմն` առաջընթաց չի կարող լինել: Սա է խնդիրը, որն իր հերթին պարտադրում է նույն միջնորդներին, միջազգային հանրությանը եւս մեկ անգամ վերլուծել, անդրադառնալ այս ամենին: Այսպես շարունակելը որեւէ դրական արդյունք չի կարող բերել, իսկ սա նշանակում է որոշակի մոտեցումների փոփոխություն: Դրա ազդանշաններից մեկը մենք տեսանք հենց նույն Բեռնում, երբ առաջարկությունները ծանրացան այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ են համապատասխան հետաքննության մեխանիզմներ, այդ թվում` համապատասխան սարքավորումների ներդրում` գիտակցելով, որ ադրբեջանական կողմը, ըստ էության, բանակցությունների քողի տակ, շարունակելու է իր դեստրուկտիվ, ուժային քաղաքականությունը: Բնական է, որ դրան Ադրբեջանն ավելի է դիմադրում, բայց սա, այնուամենայնիվ, հուշում է, որ արդեն միջնորդներն են անհանգստացած եւ փորձում են նոր ուղիներ փնտրել: Եթե այս ուղղությամբ էլ հաջողության չհասնեն, ինձ թվում է` ուշ, թե շուտ, արդեն հասունանալու է այլ մոտեցում: Իսկ այլ մոտեցումը հետեւյալն է` կա՛մ Ադրբեջանին պարտադրանք, կա՛մ ուղղակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթաց:
– Իսկ ի՞նչ կասեք Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինի հարցազրույցի մասին, որտեղ վերջինս նշել էր, թե Օսմանյան կայսրությունում քրիստոնյաներին չեն ոչնչացրել:
– Դրանից հետո եղավ պատրիարքի մամլո խոսնակի մեկնաբանությունը, որ իբր դա չի վերաբերում Ցեղասպանությանը: Կարծում եմ` ամեն դեպքում, այդ հայտարարությունը շատ անհաջող էր: Ավելին չեմ կարող ասել:
– Անդրադառնանք նաեւ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառված երկու հակահայկական բանաձեւերի նախագծերին: Դրանց ընդունումը կանխելու համար ի՞նչ քայլ է ձեռնարկում ՀՀ արտգործնախարարությունը:
– Իհարկե, մենք հասկանում ենք, որ այդ հիվանդությունը, ցավոք սրտի, բավականաչափ խորացված է Եվրոպայի խորհրդում: Բայց այն մարդիկ, որոնք դարձել են թիրախը ադրբեջանական քաղաքականության եւ միանշանակ քվեարկող են, նրանք ամենեւին էլ մեծամասնություն չեն: Խնդիրն այն է, որ փորձենք մնացած պատգամավորներին, որոնք մեծամասնություն են, ներգրավել այս գործընթացին, ինչքանով կհաջողվի, ես կանխատեսումներ չեմ անի: Իսկ այն, որ այդ ուղղությամբ աշխատանք կատարում է ե՛ւ Արտգործնախարարությունը, ե՛ւ Ազգային ժողովի պատգամավորները, միանշանակ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հիշեցնենք, որ ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», իսկ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումներով բանաձեւերի նախագծերին: Երկու փաստաթղթերն էլ աչքի են ընկնում աննախադեպ միակողմանի եզրաբանությամբ եւ ակնհայտորեն հակասում են թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, թե՛ ԵՄ գործադիր մարմնի քաղաքականությանը, ինչի դեմ սկսվել է լայնածավալ ստորագրահավաք change.org կայքում:





Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին»Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն ՍիմոնյանՄեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է ՄոսկվաԳազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումՄայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. ՄալոֆեեւՌուսական ФАБ սավառնող ծանր ավիառումբերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի տեղակայման կետերը (Տեսանյութ)Պակիստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հնդկաստանի Փանջաբի Ամրիտսար օդանավակայանի ուղղությամբ (Տեսանյութ)Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top