Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ՀԻՍՈՒՍԻ ՍԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ 15 ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԵՋ»

Արխիվ 12-16

«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ՀԻՍՈՒՍԻ ՍԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ

15 ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԵՋ»

 

Արտերկրում բջջային հեռախոսներով, մեզ մոտ` սոցցանցերով պարբերաբար ընկերներից ու անծանոթներից ամենքս էլ ստանում ենք այսպիսի բովանդակությամբ նամակներ. «Երեխան հարցնում է Հիսուսին. «Ինչքա՞ն ես դու սիրում ինձ»: Հիսուսը պատասխանում է. «Ես քեզ սիրում եմ այսքան». Եվ նա ձեռքերը խաչում է եւ մահանում մեզ համար: Եթե դու հավատում ես Աստծուն, սա ուղարկիր քո բոլոր ընկերներին: Իսկ եթե ջնջես սա, 2016 թվականին դու կունենաս սառցե սիրտ: Վստահում եմ քեզ, որպես հարազատ ընկեր, բայց եթե հետ չստանամ, ես նշան կստանամ: Եթե քո կարդալուց 30 րոպեի ընթացքում սա ուղարկես քո ընկերներին, հենց հիմա քեզ հետ լավ բան կկատարվի: Սա սուտ չէ, copy արա եւ ուղարկիր 15 մարդու»: Վերոնշյալին անդրադարձել է Արժանապատիվ Տեր Սահակ քահանա Ղարիբյանը` մասնավորապես նշելով, որ շատ զարմացավ ու նաեւ ցավ ապրեց, որ մեր ժողովուրդի մի զանգված այսքան հեռու է հոգեւոր իրականությունից ու գիտելիքներից: Տեր հայրն ի գիտություն այն մարդկանց, ովքեր sms-ներ գրելով են դավանում հոգեւոր արժեքներ, գրում է. «Աստծո սերը մարդկանց սրտերում չի արժեւորվում 15 մարդկանց sms ուղարկելով: Աստծու սերը ապրվում է մեր արդար վաստակով ու բարի անունով: Չի՛ կարելի Հիսուսի սերը սահմանափակել 15 մարդկանց հաղորդագրություն ուղարկելու մեջ: Այդ սերը հավերժ է եւ հավիտենական»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ