Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԲԵՐԵԼԻՍ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՀԱՐՎԱԾԵԼ

Արխիվ 12-16

ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԲԵՐԵԼԻՍ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ

ՓՈՐՁԵԼ ԵՆ ՀԱՐՎԱԾԵԼ

 

Այսօր Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը սկսվեց 30 րոպե ուշացմամբ: Դատական նիստի դահլիճում սեղան-աթոռները թեև ապահովված էին, դրանք քիչ էին և ավելացման անհրաժեշտություն առաջացավ: Տեխնիկական կարգավորումներից հետո նիստերի դահլիճ բերվեց Պերմյակովը: Նրան ամբաստանյալի խուց ուղեկցելիս տեղի ունեցավ միջադեպ.

Ավետիսյանների հարազատներից ոմանք փորձեցին անցնել կարգադրիչների պատնեշն ու հարվածել Պերմյակովին: Ոստիկաններն ու կարգադրիչները հանդարտեցրին իրավիճակը, Պերմյակովին տեղափոխեցին իր համար նախատեսված խուց, իսկ Ավետիսյանների հարազատները պահանջեցին, որ դատական ամբողջ պրոցեսի ժամանակ նա ոտնկայս, առանց հենվելու հնարավարության և դեմքով դեպի ժողովուրդը մասնակցի նիստին: Դատավարությունը սկսվեց: Նիստը նախագահում է դատավոր Հարություն Մովսեսյանը, ներկա է պետմեղադրող Գևորգ Գևորգյանը, երկու կողմերի փաստաբանները: Տեղեկացնենք նաև, որ քանի որ նախորդ դատական նիստին փաստաբանները բարձրաձայնել են դահլիճից ռուս զինծառայողներին հեռացնելու մասին, այս անգամ Պերմյակովին դատական նիստեի դահլիճ ուղեկցեցին հայ դատական կարգադրիչները:

 


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ