Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ ՄՈՏ 100 ՄԱՐԴ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ ՄՈՏ

100 ՄԱՐԴ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ

 

Չնայած ՕԵԿ մամլո խոսնակն օրեր առաջ «Իրավունք»-ի հետ զրույցում հերքել էր այն լուրերը, թե ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի որդու` Վահան Բաղդասարյանի հարսանիքը Դուբայում է եղել, մեր տեղեկություններով` Արթուր Բաղդասարյանին եւ մի շարք ՕԵԿ-ականների Ամանորից առաջ տեսել են օդանավակայանում: Իսկ հարսանիքին, կրկին մեր ունեցած տեղեկություններով, մասնակցել է մոտ 100 մարդ, չհաշված  վարսահարդարներին, ոճաբաններին:

Այսօր առավոտվանից «Իրավունք»-ը կրկին փորձում է ճշտել Արթուր Բաղդասարյանի հարսանիքին վերաբերող  այս եւ այլ տեղեկությունների իսկությունը, սակայն մեր հեռախոսազանգերը ՕԵԿ մամլո խոսնակն անպատասխան թողեց:

Ի դեպ, կրկին փորձեցինք նաեւ կապ հաստատել ՕԵԿ պատգամավորների հետ, սակայն ապարդյուն` զանգերն անպատասխան մնացին: Իսկ սրանից մի քանի օր առաջ ՕԵ խմբակցության ղեկավար եւ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հեռախոսից լսվում էին արաբերեն խոսքեր: Իսկ այսօր միայն պարոն Մարգարյանի հեռախոսից էր լսվում արաբերեն խոսքեր: Հավանաբար, նա  դեռ Դուբայում է:


Հ.Գ. Զարմանալի է, ինչու է Արթուր Բաղդասարյանը գաղտնի պահում իր որդու հարսանյաց արարողության վայրը, եթե այն, իհարկե, Դուբայը կամ որեւէ այլ երկիր չէ: Միգուցե պրն Բաղդասարյանը  մտավախություն ունի, որ նախընտրական այս շրջանում հանրությունն այլ կերպ կընկալի աղքատությունից  գրեթե ամեն օր խոսող կուսակցապետին ու նրա կուսակիցների քայլերը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ