Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն Սիմոնյան Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասին Արթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքից Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն Միքայելյան Ներքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան Աբրահամյան Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Եվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է Մոսկվա Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձը

«ՍՏԵՂԾՎԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՊԱՀ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՍՐԸՆԹԱՑ ԹՈՒԼԱՆԱԼ»

Արխիվ 12-16

«ՍՏԵՂԾՎԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՊԱՀ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՍՐԸՆԹԱՑ ԹՈՒԼԱՆԱԼ»

Ադրբեջանում ազգային արժույթի` մանաթի արժեզրկման պատճառով, աննախադեպ թանկացել են բոլոր ապրանքները, այդ թվում` սննդամթերքը: Սրա հետ կապված` երկրի ամբողջ տարածքում սկսված զանգվածային բողոքի ակցիաները, որոնք պահանջում են ադրբեջանական իշխանության հրաժարականը, հասել է անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանակից շրջաններ: Այս մասին «Իրավունքը» մանրամասներ պարզեց «Ադրեբեջանահայերի ասամբելայի միության» նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՑ.«ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԿԸՆԿՆԻ»

 

 

 

–Նախ նշեմ, որ այս զանգվածային բողոքի ակցիաները կապված են Ադրբեջանի հանրապետության տնտեսության փաստացի փլուզման` կոլապսի հետ: Բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի արտահանման ավելի քան 90 տոկոսը կազմվում է նավթաարդյունաբերության արդյունքներով, եւ այդ երկրի պետբյուջեի 85 տոկոսը կազմված է նավթի ու գազի վաճառքից, մինչդեռ այն օր օրի էլ ավելի մեծ անկում է գրանցում: Ավելին` շուտով նաեւ Իրանը կմիանա նավթի արտահանմանը, եւ շատ հավանական է, որ նավթի գինը էլ ավելի կընկնի: Այնպես որ, ժողովուրդը սովահարության է մատնված, եւ արդարացված են այդ բողոքները: Առաջին անգամ Ադրբեջանի ժողովուրդները բացահայտ ձերբազատվում են վախի մթնոլորտից եւ Ադրբեջանի նախագահի քաղաքականությունը անվանում ավանակային, իսկ նախագահին` ուղղակի էշ` չվախենալով, որ կարող են հետապնդման ենթարկվել:
– Իսկ բողոքի ակցիաները ճնշելու համար` ադրբեջանական իշխանությունները քաղաքական հետապնդումնե՞ր են իրականացնում:
– Իհարկե, մարդիկ հետապնդվում են, բանտեր են նետվում, բայց վիճակը այնպիսի հուսահատության մակարդակի է հասել, որ այլեւս դիմանալ չի կարելի:  Ի չիք են դարձել հզոր Ադրբեջանի վերաբերյալ տարիներ շարունակ հյուսված հեքիաթները, որը գործող ֆաշիստական ռեժիմը փորձում էր ժողովրդին հրամցնել: Բայց մենք պետք է ավելի ուշադիր լինենք այն հանգամանքին, որ հիմնականում այդ սոցիալական կոչված միտինգները կատարվում են Ադրբեջանի այն տարածաշրջաններում, որտեղ բնակվում են հիմնականում ազգային փոքրամասնությունները` թալիշները, լեզգիները, այսինքն ` մարդիկ ոչ միայն սոցիալական պայմաններից են դժգոհում, այլ նաեւ ազգային ճնշումներից:
«ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՉԵՑՅԱԼ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ  ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ
ՎԱՏ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ»
–Ադրբեջանում ստեղծված իրավիճակը ինչպիսի՞ արդյունք կամ հետեւանք կարող է ունենալ Հայաստանի համար:
– Հայկական կողմից շատ բան է կախված, թե ինչպես կկողմնորոշվենք`  մեզ համար ստեղծված այս լավ, իսկ Ադրբեջանի համար` շատ ծանր իրավիճակում: Նույնիսկ Ռուսաստանի եւ Թուրքիայի հակասությունները Ադրբեջանի քաղաքական էլիտան փակուղու մեջ է դրել: Հետեւաբար, պետք է աջակցենք Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ազատագրական շարժումներին, որոնք կծավալվեն` կապված տնտեսական վիճակի էլ ավելի վատթարացման հետ: Իսկ արդյունքը կլինի այն, որ ներկայիս թուրքական Ադրբեջանի փոխարեն, որը թշնամաբար է տրամադրված Արցախի եւ Հայաստանի հանդեպ ու ամեն օր իր պաշտպանության նախարարի շուրթերով խոստանում է Հայաստան դագաղներ ուղարկել, կունենանք ուրիշ տարածաշրջան, գուցեեւ տրոհված Ադրբեջանով, որտեղ կլինեն անկախ եւ մեզ համար բարեկամական տրամադրված պետություններ` Լեզգիստան, Թալիշստան եւ այլն: Իհարկե, եթե մենք ակտիվ գործենք այս պարագայում, ոչ թե նստենք եւ միայն արձագանքենք Ադրբեջանին: Հիմա ստեղծվել է պատմական անկրկնելի պահ. Ադրբեջանը սկսում է սրընթաց թուլանալ:
– Բայց արդյո՞ք չկա վտանգ, որ մյուս կողմից էլ Ադրբեջանն իր բնակչությանը սոցիալական խնդիրներից շեղելու համար սկսի լարվածություն հրահրել հայ-ադրբեջանական սահմանում:
– Ալիեւյան վարչակազմը իր պահպանության միակ ճանապարհը համարում է Հայաստանի եւ Արցախի հետ հարաբերությունները սրելը եւ, այո, այդ ճանապարհով ժողովրդի արդարացի դժգոհությունը շեղել իշխանություններից եւ ուղղորդել դեպի արտաքին թշնամին: Սակայն մենք պետք է այստեղ ոչ թե կողքից նայենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, այլ մեր ուժերի ներածին չափով փորձենք ներազդել: Այդ ուղղությամբ պետք է աշխատեն հատուկ պատրաստված ինստիտուտները: Առայժմ, ցավոք, մենք այդքան ակտիվ չենք, որքան որ անհրաժեշտ է այդ գործում: Մինչդեռ այդտեղ որոշվում է ոչ միայն Ադրբեջանի լինել-չլինելու հարցը, այլ նաեւ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ճակատագիրը եւ մեր երկրի անվտանգության խնդիրը: Հուսով եմ, որ մեր քաղաքական էլիտան կընկալի պահի լրջությունն ու կարեւորությունը: Քիչ է մնում Ադրբեջանին «օգնել», որպեսզի այդ երկրում այնպիսի գործընթացներ ընթանան, որ այլեւս երբեք հայկական կողմերի համար այդ երկիրը չլինի իրական սպառնալիք: Ուղղակի, Ադրբեջան կոչեցյալ պետությունը Անդրկովկասի համար կդառնա վատ հիշողություն: Կարծում եմ` այս պահին պետք է մեր դաշնակիցներին աջակցություն ցուցաբերենք, իսկ մենք Ադրբեջանի թե՛ ներսում, թե՛ վտարանդության մեջ ունենք դաշնակիցներ, որոնք հենց ազգային փոքրամասնությունների շարժումներն են: Իհարկե, դրանք այսօր կոչվում են սոցիալական շարժումներ, բայց այնտեղ էթնիկական երանգավորում նույնպես կա: Ուստի` եթե սպասենք, թե ինչպես է հարցը լուծվելու, ապա Ալիեւը կգնա ավելի պարզ ճանապարհով` մի կողմից ճնշելով այդ ապստամբությունները, մյուս կողմից հրահրելով նոր լայնածավալ գործողություններ ղարաբաղյան ճակատում, որպեսզի նորից փորձի երկարաձգել իր իշխանությունը: Ըստ իս, 2016 թվականը շատ հետաքրքիր զարգացումների տարի է լինելու, իսկ ինչպես այն մեզ համար կլինի, կախված է նաեւ մեր գործողություններից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն ՍիմոնյանՄեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է ՄոսկվաԳազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումՄայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. ՄալոֆեեւՌուսական ФАБ սավառնող ծանր ավիառումբերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի տեղակայման կետերը (Տեսանյութ)Պակիստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հնդկաստանի Փանջաբի Ամրիտսար օդանավակայանի ուղղությամբ (Տեսանյութ)Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top