Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասին Արթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքից Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն Միքայելյան Ներքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան Աբրահամյան Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանում սպասվում է կարճատև անձրև: Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։ Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձը

«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԷԱՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Արխիվ 12-16

«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԷԱՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»


Թեպետ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշել էր, որ իր հրաժարականի հետ կապված այլ մեկնաբանություններ չեն լինի, բայց երեկ, այնուամենայնիվ, կրկին հայտարարությամբ հանդես եկավ, մասնավորապես նշելով, որ քիչ անց կլինի իր երկրորդ հրաժարականի դիմումը, ինչը պահանջում է համապատասխան ընթացակարգը: Ի դեպ, Կ. Անդրեասյանն իր հերթական հայտարարության մեջ, որպես իրավաբան, շեշտել է. «Ակնկալում եմ, որ բոլոր այն օրենքները, որ կընդունվեն այս տարի` որպես նոր Սահմանադրության հետեւանք, կլինեն իրապես մարդակենտրոն եւ հօգուտ մարդու իրավունքների կլուծեն այն հարցերը, որոնց կարգավորումը ներկայիս Սահմանադրությունը բաց է թողել»:

Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՍԴ խորհրդական, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

- Պարոն Դանիելյան, արդյո՞ք կարծում եք, որ նոր Սահմանադրության մեջ բաց թողնված կարգավորումներ կան, որոնք մատնանշում է 3-րդ օմբուդսմենը:

– Հարցադրումն առավելապես վերաբերում է այն հարաբերություններին, որոնք չէին էլ կարող կարգավորվել Սահմանադրությամբ, ուստի` Հիմնական օրենքում ուրվագծվել են բոլոր այն հարաբերությունները, որոնց կարգավորումը վերապահված է օրենքներին, այդ թվում` սահմանադրական օրենքներին: Ընդ որում, այս տեսանկյունից առանցքային նշանակություն ունի առաջիկայում ընդունվելիք «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը: Այս նկատառումով, պարոն Կարեն Անդրեասյանի դիտարկումները  միանգամայն իրավաչափ են: Տվյալ դեպքում «Սահմանադրությունը բաց է թողել» արտահայտությունը հարկ չէ ընկալել, որպես սահմանադրական կարգավորման թերություն, այն ունի զուտ իրավական կարգավորման թույլատրելի ընթացակարգի իմաստ: Հենց վերը նշված տրամաբանության շրջանակներում է նաեւ Կարեն Անդրեասյանի մտահոգությունը` կապված Սահմանադրությունից բխող ընդունվելիք օրենքների որակի հետ: Ի դեպ, Սահմանադրությամբ էապես ընդլայնվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, դրանք այսուհետ տարածվելու են նաեւ ոչ պետական որոշ կազմակերպությունների վրա, ինչն առավել պաշտպանված կդարձնի մարդուն, հատկապես, հանրային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների հնարավոր չարաշահումներից: Ընդ որում, Կարեն Անդրեասյանն այս սահմանադրական նորամուծության նախաձեռնության հետեւողական հեղինակներից է: Բնական է, որ ընդունվելիք օրենքների առնչությամբ որոշակի ակնկալիքները, այդ թվում, որպեսզի դրանք լինեն մարդակենտրոն, միանգամայն ողջամիտ են: Նկատենք, որ այդ բնույթի գերխնդիր ամրագրված է նաեւ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում եւ, ըստ էության, արտացոլված է Սահմանադրության տեքստում, սակայն դա կյանքի կոչելու հարցում էական դեր ունի նաեւ այն, թե ինչ չափով կիրացվի օրենքներում եւ իրավակիրառ պրակտիկայում:
– Նաեւ Կ. Անդրեասյանը նշել է, որ եթե 2016 թվականին էլ հենց ինքը մնար Օմբուդսմեն, ապա այս կարեւորագույն ինստիտուտն այլեւս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ: Ըստ Ձեզ, այս ինստիտուտի կայացումը պայմանավորվա՞ծ է անձով, որը կպաշտոնավարի  քանի տարի, թե այն կայանում է էլ ավելի ժողովրդավարացման գնացող պետության շնորհիվ:
– Իմ առաքելությունը չեմ համարում Կարեն Անդրեասյանին` որպես պաշտոնյայի գնահատելը, մանավանդ, որ վերջինս, իմ պատկերացմամբ, բաց է եղել առաջարկությունների ու դիտողությունների համար, հարգանքով ու խիստ մասնագիտական չափանիշներով է վերաբերվել իմ եւ մյուս գործընկերների մոտեցումներին: Այսինքն` մեր ասելիքը հնարավորություն ենք ունեցել աշխատանքային կարգով անմիջապես իրեն ուղղել: Եթե չէր համաձայնում, ապա դրա համար ուներ հստակ փաստարկներ, որոնց հիմնավորվածությունը կարող է եւ ոմանց տեսանկյունից վիճահարույց լինել, սակայն դա արդեն այլ խնդիր է: Իրավաչափ չեմ համարում նաեւ` վերջին մեկ տարում գործունեությունը շարունակելու հնարավոր անարդյունավետության (ինչպես ինքն է նշում` օբյետիվ եւ սուբյեկտիվ պատճառներով) վերաբերյալ իր կանխատեսումների առնչությամբ դատողություններ անելը: Ինչ վերաբերում է ինստիտուտի կայացմանը, բնական է, որ այն պայմանավորված է ինչպես ընտրված անձով, այնպես էլ ժողովրդավարության աստիճանով ու ձեւավորման միտումներով: Բոլոր դեպքերում, կարծում եմ` Մարդու իրավունքների պաշտպանից դժգոհողներն անգամ չպետք է կասկածեն, որ նա անաչառ է ու ընդգծված արհեստավարժ, չունի նախապես զուտ անձնական նկատառումներով  կանխորոշված «թիրախներ», հնարավորինս զերծ է քաղաքական խնդիրներից, հավասարակշռված է, նախապատվությունը չի տալիս «պահին հարմար» ենթադրություններին եւ չի տարվում էժանագին ամբոխավարությամբ: Այլ կերպ ասած` Մարդու իրավունքների պաշտպանի համար մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանում սպասվում է կարճատև անձրև:Գազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. ՄալոֆեեւՌուսական ФАБ սավառնող ծանր ավիառումբերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի տեղակայման կետերը (Տեսանյութ)Պակիստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հնդկաստանի Փանջաբի Ամրիտսար օդանավակայանի ուղղությամբ (Տեսանյութ)Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top