Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասին Արթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքից Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն Միքայելյան Ներքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան Աբրահամյան Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանում սպասվում է կարճատև անձրև: Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձը Պուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ

ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐԳՆ ԱՐԴԵՆ ԸՆՏՐՎԱԾ Է, ԲԱՅՑ...

Արխիվ 12-16

ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐԳՆ ԱՐԴԵՆ ԸՆՏՐՎԱԾ Է, ԲԱՅՑ...

Արդեն հայտնի է, որ այս տարվա մայիսին Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ 2016-ին» Հայաստանը կներկայացնի երգչուհի ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ, բայց, թե ինչ երգով, դեռեւս հայտնի չէ:«ԱՄԲՈՂՋ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՆՈՐ ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏ Է

ԻՆՁ ՀԱՄԱՐ»
Այնուամենայնիվ, Իվետան Eurovision.tv-ին տված հարցազրույցում պատմել է, որ երգի ընտրության համար Առաջին ալիքի ստեղծագործական թիմի հետ ստիպված են եղել լսել աշխարհի տարբեր ծայրերից ուղարկված 300-ից ավելի երգ. «Վերջին ամիսներին մենք ավելի քան 300 երգ ենք ստացել ամբողջ աշխարհից` ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից, Բելգիայից, Գերմանիայից, Հայաստանից: Ուզում եմ օգտագործել այս հնարավորությունն ու շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ստեղծագործությունները ներկայացրին մեր մրցույթին:

 

 

Շատ ուրախ եմ, որ երգեր ենք ստացել նաեւ մի շարք հայտնի երգահաններից եւ պրոդյուսերներից: Դժվար էր ընտրել մեկ երգ, որովհետեւ բազում գեղեցիկ ստեղծագործություններ կային: Պետք է ասեմ, որ այս ամբողջ աշխատանքային գործընթացը նոր էքսպերիմենտ է ինձ համար: Երգի ընտրության գործընթացը շատ հետաքրքիր է անցնում: Առաջին ալիքի ստեղծագործական թիմի հետ զգուշորեն լսում ենք բոլոր ստեղծագործություններն ու առանձնացնում լավագույնները: Մեզ համար շատ կարեւոր է, որ թիմի յուրաքանչյուր անդամ իր կարծիքը հայտնի»,- նշել է երգչուհին եւ հավելել, որ ստացված երգերից արդեն ընտրվել են երկուսը. «Երկարատեւ լսումներից հետո, բոլոր ներկայացված երգերից առանձնացրինք երկուսը, մեկը Շվեդիայից, մյուսը` Հայաստանից: Ուզում եմ, որ իմ երգը բոլորի համար մեծ անակնկալ լինի, այնպես որ հիմա չեմ կարող ասել, թե այդ երկուսից որ երգն ենք ընտրել, բայց վստահեցնում եմ, որ երկուսն էլ արժանի թեկնածուներ էին»:
«ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՇԱՏ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԿԱՏԱՐԵԼ»
Թեպետ ընտրված երգը դեռ գաղտնի է պահվում, բայց Իվետան այսպես է խոսել երգի մասին. «Երբ առաջին անգամ լսեցի երգը, այն միանգամից գրավեց ինձ եւ կարողացավ հասնել իմ հոգուն: Չէի էլ կարող պատկերացնել, որ կլինի մի երգ, որը կկարողանա իմ մեջ նման զգացողություններ առաջացնել: Համոզված եմ, որ շատ ճիշտ ընտրություն ենք կատարել: Իմ կատարումը շատ անկեղծ է լինելու, իսկ զգացողությունները` բխելու են սրտիս խորքից: Կարծում եմ սա հենց այն է, ինչ հանդիսատեսը ուզում է տեսնել` անկեղծություն եւ իրական զգացողություններ: Մենք կարող ենք շքեղ, շլացուցիչ շոու բեմադրել, բայց հանդիսատեսի համար ավելի հոգեհարազատ են իրական` մարդկային զգացմունքները»:
Իվետան նաեւ նշել է, որ երգը հանրությանը կներկայացվի բազմաթիվ անակնկալներով. «Ես եւ Առաջինի ստեղծագործական թիմը բազում անակնկալներ ենք պատրաստել Ձեզ համար: Նաեւ ուզում եմ ասել, որ շատ շուտով բոլորին կրկնակի անակնկալ ենք մատուցելու` երգը ներկայացնելու ենք տեսահոլովակի հետ միասին»:
«ԻՎԵՏԱՅԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ
ՇԱՏ ՉԵՆՔ ՍՊԱՍԵՑՆԻ»
«Իրավունքի» հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ ԱՐՈՒՍՅԱԿ ԶԱԽԱՐՅԱՆԸ տեղեկացրեց, որ հայտարարված մրցույթի արդյունքում ստացել են 300-ից ավելի հայտեր` աշխարհի տարբեր ծայրերի կոմպոզիտորներից ու ստեղծագործողներից. «Ստացած հայտերից լավագույն 2-ն առանձնացրել ենք: Այսինքն` Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբն այդ 2-ից արդեն ընտրել է այն մեկը` որն էլ իրականում հնչելու է մրցույթին: Պարզապես, այս պահին կդժվարանամ ժամկետներ նշել, թե կոնկրետ երբ կլինի երգի պրեմիերան, քանի որ դեռ ձայնագրման աշխատանքներ են ընթանում: Բայց մի բան կարող ենք հստակ ասել` երգը եւ տեսահոլովակը միասին է ներկայացվելու հանրության դատին»,- տեղեկացրեց զրուցակիցն ու շեշտեց. «Բայց Իվետայի երկրպագուներին շատ չենք սպասեցնի»,- եզրափակեց Ա. ԶԱԽԱՐՅԱՆԸ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ





Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանում սպասվում է կարճատև անձրև:Գազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումՄայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. ՄալոֆեեւՌուսական ФАБ սավառնող ծանր ավիառումբերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի տեղակայման կետերը (Տեսանյութ)Պակիստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հնդկաստանի Փանջաբի Ամրիտսար օդանավակայանի ուղղությամբ (Տեսանյութ)Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել ԲաքվումԵրբ համակարգը խորտակվում է, անձրեւն էլ արդեն մեղավոր չէ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top