Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐԵԼՈՒ Է ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍԱՏԱՐԵԼՈՒ Է ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

 

Այս տարի սեպտեմբերին Գյումրիում տեղի են ունենալու  քաղաքապետի ընտրություններ: «Իրավունք»-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից  պարզեց` առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը քաղաքապետի ընտրություններում: «Ծրագրեր կան իրականացնելու, հետեւաբար պետք է մասնակցենք ընտրություններին: Անգամ ասֆալտապատման երեք տարվա ծրագիր կա, այնպես որ ոնց կարող ենք չմասնակցել»,- ասաց   քաղաքապետը:

Անդրադառնալով այն լուրերին, թե իշխանությունը Գյումրու քաղաքապետի պաշտոնում ցանկանում է Մարտուն Գրիգորյանին տեսնել եւ նրան էլ սատարելու է, Սամվել Բալասանյանն ասաց. «Դե լավ էլի,  մի հավատացեք էդ աբսուրդի հասնող լուրերին»:

- Այսինքն` իշխանությունը ձեզ է սատարելու, ոչ թե Գրիգորյանին:

- Ես չգիտեմ` ում կպաշտպանի:  Տենց հարցեր մի տվեք: Դուք ասացիք` ինձ վերաբերող հարց եք տալիս... Գնացեք իշխանությանը հարցրեք: Ուրիշ հարցեր ունե՞ք ինձ հետ կապվա:

- Այո: Մարտուն Գրիգորյանի տարեդարձին մասնակցելու հրավիրատոմս եք ստացել, բայց չեք մասնակցել նրա ծննդյան արարողությանը: Ինչո՞ւ:

- Ես  շատ կարեւոր գործ ունեի Երեւանում, դրա համար էլ չեմ մասնակցել:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ