Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

ՀՀԿ-Ի ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԸ ՀՈԳՆԵՑՐԵԼ ԵՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

Արխիվ 12-16

ՀՀԿ-Ի ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԸ ՀՈԳՆԵՑՐԵԼ

ԵՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

 

Այս տարի` սահմանադրական բարեփոխումներից հետո, խորհրդարանում պատգամավորների ուշադրության կենտրոնում հիմնականում լինելու է ընտրական օրենսգիրքը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից «Իրավունք»-ը պարզեց` հնարավոր է  ընդդիմադիր  ուժերի միջեւ կոնսենսուս կլինի ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ուժերի կոնսենսուս: Չեմ կարող ասել, քանի որ տեղյակ չեմ` մյուս ընդդիմադիրներն ինչ են մտածում այս հարցի մասին: «Անկախ մյուս քաղաքական ուժերից` մենք  աշխատում ենք: Ցանկալի կլինի, որ քաղաքական բոլոր ուժերը ներկայացնեն իրենց առաջարկները»:

Մեր դիտարկմանը, թե ընդդիմադիր որոշ ուժեր առանձնակի հույսեր չեն կապում ԸՕ-ի հետ, քանի որ այն, ըստ էության, ոչինչ չի փոխելու ընտրական համակարգում, Արծվիկ Մինասյանի խոսքով` սուրճի բաժակ նայելով նման հարցի չի կարող պատասխանել: Դրա փոխարեն ՀՅԴ-ն նախընտրում է ռեալ  աշխատանքը:

Հարցին` ճիշտ են այն լուրերը, որ ՀՅԴ-ն  ՀՀԿ-ի հետ  այս տարի  կկազմի կոալիցիա, դաշնակցական պատգամավորն այսպես արձագանքեց. «Եթե դուք չեք հոգնել, ես արդեն հոգնել եմ այդ հարցին պատասխանելուց:  Դադարեցրեք այդ հարցը: Երբ էդպիսի իրավիճակ առաջանա,  դաշնակցությունն  այդքան կամք ու վճռականություն ունի, որ  հայտարարի, որ մենք կոալիցիայի մեջ ենք»:

Ի դեպ, ԸՕ-ին վերաբերող հարցերի շուրջ, ինչպես տեղեկացրեց պատգամավորը,  ՀՅԴ-ն համագործակցում է  ՀՀԿ-ի հետ:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ