Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏ. «ՈՐՈՇ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՐՈՐԴԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ 250-300.000 ԴՐ

Արխիվ 12-16

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏ. «ՈՐՈՇ ՏԱՔՍԻ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՐՈՐԴԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

250-300.000  ԴՐԱՄ Է, ՍԱԿԱՅՆ…»

 

Զբաղվածության  պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում  ամփոփեց նախորդ տարվա արդյունքները: Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ  զբաղվածության տարածքային  կենտրոններում հաշվառված է եղել 89.000 աշխատանք փնտրող, որոնցից 76,7000-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ: Գործազուրկները հիմնականում կանայք են եւ երիտասարդները:


Մանգասարյանի տեղեկացմամբ զբաղվածության կարգավորման 2015 թ-ի պետական ծրագրերում ընդգրկված անձանց թիվը տարեվերջին կազմել է 11107, որը աշխատանք փնտրողների 12,5%-ն է: Նրանցից 750-ը հաշմանդամություն ունեցող անձ է:

Նախորդ տարվա  ընթացքում աշխատանքի է տեղավորվել 16598 անձ կամ աշխատանք փնտրողների 18,7%-ը: Նրանցից  6285-ն ապահովվել է սեզոնային աշխատանքով, 398-ը` ժամանակավոր աշխատանքով:

Աշխատանքից տեղավորվածներից 2873-ը երիտասարդ է, իսկ 696-ը` հաշմանդամություն ունեցող անձ:

2015 թ-ը հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում 3215 գործատուի կողմից ներկայացվել է մոտ 7225 թափուր աշխատատեղի հայտ:

Պաշտոնյայի խոսքով` հանրապետությունում  առավել պահանջարկված են նախնական եւ միջին մասնագիտական կրթությամբ մասնագետներ` օրինակ, դեղագետ, դեղագործ, բուժքույր, մատուցող, խոհարար, ինչպես նաեւ որակավորում չպահանջող աշխատողներ (մաքրուհիներ, բանվորներ): Բարձրագույն կրթությամբ մասնագետների պահանջարկը համեմատաբար ցածր է:

Ի դեպ, զբաղվածության  պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը հայտարարեց, որ մի քանի տաքսի ծառայություններ զբաղվածության  կենտրոններին առաջարկել են  վարորդների թափուր տեղերՎարորդի աշխատավարձը ամսական  250-300.000 դրամ է:

«Իրավունք»-ը հետաքրքրվեց` գործատուների ներկայացրած այդ թվերը հավաստի՞ են պաշտոնյայի համար,  սակայն հստակ պատասխան չլսեցինք: Ավելին` Մանգասարյանն անգամ տվեց տաքսու այդ  ծառայությունների անունները:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ